Առաքման պայմաններ

ԱՌԱՔՈՒՄ

«Flowers home» ծաղկի և հարսանյաց սրահն առաջարկում է օգտվել առաքման արագ և մատչելի ծառայությունից: Օնլայն պատվերի դեպքում` գրանցելով առաքման վերաբերյալ տվյալները, Դուք հնարավորություն եք ունենում նշված ապրանքը ստանալ Ձեր նշած ժամկետում: Առաքումն իրականցվում է շուրջօրյա: Երևան քաղաքի տարածքում 3 ժամվա ընթացքում, մարզերում` մինչև 10 ժամ: Կայքը հնարավորություն է տալիս կատարել օնլայն պատվերներ երկու տարբերակով` գրանցվելով որպես օգտատեր կամ կատարել պատվեր որպես հյուր: Օգտատերերի լրացրած ինֆորմացիան, անձնական տվյալները, բանկային հաշիվների մասին ինֆորմացիան պահվում են գաղտնի: Գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության և բանկի կողմից: Որպես հյուր պատվեր կատարած անձանց տվյալները չեն պահպանվում համակարգում:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Տվյալների դաշտը լրացնելիս խնդրում ենք ճշգրիտ լրացնել առաքման հասցեն, հատուկ տրամադրված լրացուցիչ դաշտում նշել հասցեի մանրամասները, ստացողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը (անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար): Եթե ցանկանում եք թողնել երկտող, լրացուցիչ ինֆորմացիայի դաշտում կարող եք նշել երկտողի տեքստը: Հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքիչն իրավասու է հանձնել առաքանին երրորդ անձի (հաստատության ադմինիստրատորին, հասցեում բնակվով մեկ այլ անձի)` հետագայում առաքանին հասցեատիրոջը փոխանցելու նպատակով: Վերոնշյալ անձանցից որևէ մեկին փոխանցելու անհնարինության դեպքում կարող ենք կազմակերպել կրկնակի առաքում տվյալ օրվա ընթացքում: Առաքումն իրականացվում է 7 օր, 24 ժամ: Տոնական օրերին պատվերները հարկավոր է գրանցել նվազագույնը 2-3 օր առաջ: Փետրվարի 14-ին, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, դեկտեմբերի 30-31 մեծ քանակի պատվերների պատճառով առաքումները հնարավոր է իրականացվեն ձեր նշած ժամից 2 ժամ ուշ կամ շուտ: