Արևածաղիկ

Մի փոքր խոսենք արևածաղիկների մասին:

Արևածաղիկը լայն ժպիտ և բարձր տրամադրություն է հաղորդում, քանի որ իսկական արև է հիշեցնում։

Այն տարիներ շարունակ Ամերիկայում օգտագործվել է դեղամիջոցների, սննդի և գունաներկերի մեջ։

Արևածաղիկները շատ գրավիչ են մեղուների համար ։
Ուստի այն տարածքներում, որտեղ զարգացած է մեղվաբուծությունը, մարդիկ աճեցնում են արևածաղիկ։

Արևածաղիկը մեծ ծաղիկների շարքին է դասվում, քանի որ հասնում է 5-12 ոտնաչափ բարձրության, իսկ ծաղկեպսակը բաղկացած է մանր ծաղկեբջիջներից։

Ինչպես արդեն հուշում է անունը, նրանց մաքսիմում աճի համար անսպառ արև է պետք։