10 ամենադիմացկուն ծաղիկները
Ծաղիկներ սիրում են գրեթե բոլորը, սակայն դրանց մասին գիտելիքների պակասը համատարած խնդիր է: Ծաղիկները ևս ունեն յուրահատկություններ, որոնց չտիրապետելու դեպքում, անկախ մեր կամքից մենք կարող ենք նեղացնել նրանց: Արդյունքում այն կկորցնի իր երբեմնի տեսքն ու գեղեցկությունը, ինչպես նաև կկրճատվի կյանքի տևողությունը:
Այնուամենայնիվ կան ծաղիկներ, որոնք անհամեմատ ավելի դիմացկուն են և հեշտությամբ հարմարվում են անբարենպաստ պայմաններին:
Եկեք այսօր խոսենք դրանցից մի քանիսի մասին:
1. Քրիզանթեմներ – ճիշտ մշակման և խնամքի դեպքում այս ծաղիկը կարող է երկար ժամանակ գեղեցկացնել Ձեր սենյակը: Անհրաժեշտ է ամեն օր փոխել ջուրը: Այս ծաղիկները սիրում են մաքուր և թարմ ջուրը:
2. Մեխակներ – այս ծաղիկը ծաղկամանում կարող է մնալ մոտ 3 շաբաթ: Անհրաժեշտ է հաճախ փոխել ջուրը և օդափոխել սենյակը: Սառը օդն ավելի թարմ է պահում այս ծաղկին:
3. Արխիդեաներ – այս ծաղկի ներկայությունը երկար վայելելու համար նախ անհրաժեշտ է մշակել ցողունը, ապա տեղադրել այն սենյակային ջերմաստիճանի ջրով լցված ծաղկամանի մեջ: Կարող եք ավելացնել մեկ-երկու կաթիլ սպիտ, ավելի լավ արդյունքներ գրանցելու համար:
4. Ֆրեեզիա – իր թարմությունը կարող է պահպանել մոտ 2 շաբաթ: Այս ծաղիկը ևս շատ պահանջկոտ չէ: Անհրաժեշտ է ամեն օր փոխել ջուրը: Դե, իսկ ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
5. Աստղածաղիկ – այս ծաղիկը չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ, սակայն սիրում է թարմ և ոչ շատ սառը ջուր: Մինչ ծաղկամանում տեղադրելը կարող եք կտրել այս ծաղկի ցողուններից մի քանի սամտիմետր:
6. Փնջածաղիկ – այս ծաղիկը ևս սիրում է թարմ ջուր և մաքուր միջավայր: Կարող է պահպանվել 2.5-3 շաբաթ:
7. Փողաշուշան – այս ծաղիկը իր պահանջկոտության մակարդակով նման է նախորդ երեքին:
8. Պիոններ և կակաչներ – այս երկու տեսակը կարող են պահպանվել 7-8 օր: Ամենօրյա ջրափոխությունն ու ցողունից 0.5-1 սմ կտրումը կարող է օգնել վայելել այս ծաղկի ներկայությունը սպասվածից ավելի երկար:
9. Գերբերա – մեկ շաբաթ ու կես կարող է տևել այս ծաղկի կյանքը, եթե հաճախակի փոխենք ջուրը և խնամենք ցողունները: Այս ծաղիկը չափազանց կամակոր է և հեշտությամբ կորցնում է իր թարմ տեսքը:
10. Գիպսոֆիլա – օրվա մեջ 2 անգամ փոխեք այս ծաղկի ջուրը և այն կպահպանի իր շքեղ տեսքը մինիմում 10 օր: Այս ծաղիկն ունի յուրահատկություն. Այն կարող է պահպանել իր տեսքը նույնիսկ երբ չորանում են փոքրիկ ծաղիկները:
Սիրով՝ Flowers Home