Ամանորյա Իկեբանաներ

Ամանորյա Իկեբանաներ
դիտումների քանակ 147
/
Ամսաթիվ 17-12-2021 13:11
/
Ավելացնող Flowershome

Ամանորյա տրամադրությունն այցելում է տան ձևավորման ընթացքում, երբ պատուհանների վրա գունավոր լույսեր են կախվում, զարդարվում են պատերը, իսկ սենյակի կենտրոնում տեղադրվում է հսկայական տոնածառ: Վերջին տարիներին բավականին տարածում է գտել զարդարման ևս մեկ եղանակ, երբ բացի բուն տոնածառից, օգտագործվում են նաև ոչ մեծ չափերի կոմպոզիցիաներ՝ իկեբանաներ։ Իկեբանան ճապոնական ծաղկահարդարման արվեստ է, որն աշխարհում մեծ մասսայականություն է վայելում։

Բնակարանի համար գեղեցիկ իկեբանա ընտրելու համար, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որ գույների համադրությամբ եք ցանկանում զարդարել Ձեր բնակարանը։ Հիմնականում կիրառվող գույներն են՝ կանաչ, կարմիր, արծաթագույն, կապույտ և ոսկեգույց։ Վստահ ենք, որ այս գույները Ձեր մեջ ևս ամանորյա տրամադրություն են ստեղծում։

Եթե ընտրեք կանաչ, կարմիր և ոսկեգուն համադրությունը, ապա կնկատեք, որ գրեթե բոլոր ֆլորիստները այստեղ ամենից քիչը կիրառում են ոսկեգույնը՝ իկեբանային ոչ շատ ծանրաբեռնված տեսք հաղորդելու համար։

Կապույտ և արծաթագույն համադրությունը ներսի ջերմությունը դրսում տիրող սառը եղանակի հետ կոմպենսացնելու միջոց է։

Իսկ եթե որոշել եք ընտրել ավելի տարբերվող կոմպոզիցիա, ապա կարող եք ընտրել իկեբանա, որը պարունակում է ավելի մուգ գույներ՝ մուգ կարմիր, շագանակագույն, նարնջագույն և մուգ կանաչ:
Ավանդական ամանորյա իկեբանները պատրաստվում են բնական նյութերից՝ տոնածառի ճյուղերից և կոներից, չորացրած հատապտուղներից և մրգերից, բուրավետ համեմունքներից: Վերջերս մեծ կիրառում են գտել նաև բամբակն ու դարչինի ձողերը։

Ամանորն արդեն շա՜տ մոտ է, այնպես որ սկսեք Ձեր բնակարանի զարդարման աշխատանքները։ Իսկ եթե փնտրում եք օրիգինալ իկեբանաների տարբերակներ, ապա այս հարցում Ձեզ կօգնեն Flowers Home-ի հմուտ մասնագետները։

Մաղթում ենք Ձեզ ուրախ տոներ։