2020 թվականի թոփ 3 ամենամոդայիկ ծաղիկները

2020 թվականի թոփ 3 ամենամոդայիկ ծաղիկները
դիտումների քանակ 1237
/
Ամսաթիվ 17-09-2020 21:38
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկների շուկան անսահման է և շատ արագ փոխվում է: Այն, ինչ երեկ նորաձեւ ու գերժամանակակից էր, այսօր կարող է ծիծաղելի թվալ, չնայած որոշ տեղերում միայն վարդն է համարվում գեղեցկության չափանիշ:

2020 թվականին ծաղիկներ նվիրել կամ ստանալը կրկնակի հաճելի դարձավ: Ասում են՝ սիրելի ծաղիկը ևս ունի որևէ նշանակություն և այն պատահական չեն ընտրում:

Չենք կարող ասել, թե վարդերն ու մեզ ծանոթ այլ ծաղիկները անհետանում են շուկայից, ոչ, դրանք մնում են իրենց տեղում, բայց ծաղկի այս 3 տեսակները իրենց ետևում են թողնում մնացած բոլորին:

Երրորդ տեղում գարտենզիան է կամ, ինչպես այն անվանում են նաև «հիդրանգիա»:

Հսկայական գլուխ ունեցող` մինչև 30 սանտիմետր տրամագծով, վառ սպիտակից մինչև խորը մանուշակագույն երանգներով այս ծաղիկը հիանալի տարբերակ է ինչպես փնջի, այնպես էլ կոմպոզիցիայի համար: 

Երկրորդ տեղ` ներկած գիպսոֆիլիա:

Ահա արդեն երրորդ տարին է, ինչ եռյակում հայտնվում է ներկած գիպսոֆիլիան։ Այս ծաղիկը իր վառ, թարմ գույներով հեշտությամբ օգտագործվում է կոմպոզիցիաներում:

Դե իսկ առաջին տեղում` պիոններ:

Ըստ էության` զարմանալի ոչինչ չկա` ամառային ծաղիկ, ամեն տարի նույն պահանջարկով: Բուրավետ, նուրբ, տարբեր գույներ ունեցող ծաղիկ: Երկար տարիներ այն արժանի տեղ է գրավել ամառային ծաղիկների լավագույն եռյակում: