Աշխարհի ամենայուրահատուկ ծաղիկները
Ծաղիկները բնության ամենագեղեցիկ ստեղծագործությունն են:
Դրանց իդեալական տեսքը, անթիվ երանգները, հոտերը, չափերն ու ձևերը երբեք չեն դադարում զարմացնել և հիացնել:
Այսօր մոլորակի վրա կա ավելի քան 260 հազար տեսակի ծաղիկ, իսկ սորտերի քանակը անհաշվելի է։ Որոշ տեսակներ անգա նման չեն ծաղիկների, այլ ավելի շատ նման են ծառերի:
Դե, ծանոթանանք աշխարհի ամենագեղեցիկ, հազվագյուտ և անսովոր ծաղիկներին։
Սակայն չմոռանանաք, որ յուրաքանչյուր մարդու կարծիքը նրանց մասին կարող է սուբյեկտիվ լինել։
Կադուպուլ
Հազվագյուտ և անգին ծաղիկներից մեկը պատկանում է կակտուսների ընտանիքին։ Ծաղկին անվանում են նաև «Գիշերվա թագուհի», աճում է Շրի Լանկայում։
Տեղի յուրաքանչյուր բնակչի չէ, որ հաջողվում է տեսնել այս հրաշքը։
Կադուպուլը ծաղկում է կյանքում միայն մեկ անգամ՝ գիշերը, այն էլ միայն մի քանի ժամով: Նրա բարակ նրբագեղ թերթիկները նման են թեթև փետուրների։
Ռաֆլեզիա
Ռաֆլեզիան ծաղիկ է, որը չունի ոչ ցողուն, ոչ տերևներ։
Դրանք հսկա ծաղիկներ են մինչև 1 մ տրամագծով։ Կշռվում են գրեթե 10 կգ:
Բնակավայրը Օվկիանիան է, Ֆիլիպիններ:
Այն ծաղկում է մի քանի ժամով և գրավում է անտառային միջատներին ոչ այնքան հաճելի բույրով։
Դոդոշ շուշան
Սա շուշանազգիների ընտանիքի բազմամյա բույս է
Հայրենիքը՝ Ճապոնիա, Թայվան, Հիմալայներ։
Այն անսովոր է իր ծաղկաթերթիկների տեսքով՝ ավելի շատ ծովաստղ հիշեցնող։
Ծաղիկը միավորում է մոտ 15 բուսատեսակ, որոնցից մի քանիսն օգտագործվում է այգեգործության մեջ։
Գազանիա
Խոտաբույս Հարավային Աֆրիկայից և Ավստրալիայից ափամերձ շրջաններից է։
Պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին - աչքի է ընկնում վառ ու տպավորիչ գույներով։ Այն կոչվում է «ծաղիկ-արև» և ծաղկում է միայն կեսօրին՝ բացահայտելով իր ողջ գեղեցկությունը։ Աճեցվում է ավելի հյուսիսային շրջաններում։
Արքայապսակ
Շուշանազգիների ընտանիքի բազմամյա բույս առանձնանում է յուրահատուկ գեղեցկությամբ և թերթիկների անսովոր ձևով։
Բույսը տարածված է հյուսիսային շրջաններում՝ Ասիայում, եվրոպայի որոշ շրջաններում։
Արքայածաղիկը օգտագործվում է որպես դեկորատիվ և բուժիչ բույսեր։
Դրա շատ տեսակներ թունավոր են, քանի որ դրանք պարունակում են ալկալոիդներ:
Պրոտեա
Բույսն ունի զարմանալի ձև, որը հիշեցնում է սուր եզրերով փաթեթավորված թեթև օդային քաղցրավենիք: Աճում է հսկա՝ մինչև 2 մ, նրա հայրենիքը Ամերիկան է։
Այն կարելի է հանդիպել նաև Օվկիանիայի կղզիների տարածքներում։
Ավստրալիայում այն հանդիսությունների համար էկզոտիկ ծաղկեփնջերի մաս է կազմում։ Բույսերի նեկտարն օժտված է բուժիչ հատկություններով, երբեմն օգտագործվում է որպես սննդի տարր։
Օստեոսպերմում
Ծաղկի մեկ այլ անունը հարավաֆրիկյան երիցուկն է, որը պատկանում է աստրածաղկավորների ընտանիքին։
Հայրենիքը Աֆրիկյաի հարավային շրջանն է:
Ծաղիկը գնահատվում է իր տարբերվող գույնի, անսովոր ձևի, կոր թերթիկների շնորհիվ։
Ծաղիկները բնության գեղեցիկ նվերն են։
Դրանք զարմացնում են մարդկանց իրենց անսպառ բնական ֆանտազիայով, տալիս են շատ հույզեր, բուժում և դրականորեն ազդում բոլորիս տրամադրության վրա:
Սիրով, Flowers Home: