Աշխատավայրում ծաղիկներ նվիրելու էթիկետ

Աշխատավայրում ծաղիկներ նվիրելու էթիկետ
դիտումների քանակ 706
/
Ամսաթիվ 19-01-2023 11:31
/
Ավելացնող Flowershome

Մեզանից շատերի համար բնական է աշխատավայրում անձնական և մասնագիտական հարաբերություններ զարգացնելը, հատկապես, երբ օրվա մեծ մասն անցկացնում ես այդտեղ։ Դա նաև ենթադրում է, որ կլինեն ժամանակներ, երբ ընկերությունը կամ աշխատակիցները կցանկանան ծաղկեփնջեր նվիրել՝ աշխատանքում նոր նվաճումների, ծննդյան տարեդարձի կամ, պարզապես, կատարված աշխատանքը գնահատելու համար։

Շատ ընկերություններ ունեն գործընկերներին կամ աշխատակիցնրին ծաղիկներ նվիրելու քաղաքականություն։ Դա հիանալի ժեստ է ընկերության կողմից և կարող է դիտվել որպես հատուկ երախտագիտության նշան, որն ուղարկվում է՝ հարգելով աշխատակցի ժամանակը և կատարված լավ աշխատանքը: 

Թեև ծաղկեփունջը կարող է թվալ սովորական նվերներ, կան մի քանի կանոններ, որոնց Դուք պետք է հետևեք, երբ խոսքը վերաբերում է աշխատավայրում ծաղիկներ նվիրելուն:

Մի օգտագործեք կարմիր վարդեր

Փոխարենը, օգտագործեք դեղին, սպիտակ կամ գունավոր ծաղիկներ, որպեսզի ժեստը սխալ չմեկնաբանվի և չդիտվի որպես ռոմանտիկ ժեստ: Սպիտակ և կանաչ ծաղիկները և խոլորձներով կոմպոզիցիաները կարող են լավ ընտրություն լինել։

Փունջ "Լուսավորություն"

Իմացեք ընկերության ներքին կանոնները

Յուրաքանչյուր ընկերություն տարբեր է: Որոշները նվեր տալու վերաբերյալ բացարձակապես կանոններ չունեն, իսկ մյուսները շատ խիստ չափանիշներ ունեն: 

Եթե ցանկանում եք ծաղիկներ նվիրել աշխատավայրում, ապա ոչ միայն պետք է իմանաք ծաղիկներ նվիրելու կանոնները, այլև այդ ընկերությունում նվերներ տալու քաղաքականությունը (գրված կամ չգրված):

Ուշադրություն դարձրեք ծաղիկներից հնարավոր ալերգիաներին

Պարզեք, թե ստացողը ալերգիա ունի, կամ գրասենյակում որևէ մեկը ալերգիա ունի ծաղիկներից: 

Նվերներ հավասարապես յուրաքանչյուր աշխատակցին

Եթե Դուք ղեկավար եք, ով սիրում է նվիրել, համոզվեք, որ այդ մոտեցումը բոլորի համար է: Ծաղկեփունջը բոնուս չէ, ուստի չպետք է ավելի մեծ ծաղկեփնջեր ուղարկեք որոշ աշխատակիցների և փոքրեր՝ մյուսներին:

 Փունջ "Բազմերանգ"

Անհատականացված մոտեցում աշխատողներին

Եթե ծաղիկներ նվիրելը ստանդարտ ընթացակարգ է Ձեր ընկերությունում, համոզվեք, որ յուրաքանչյուրն ուղեկցվում է անհատականացված նամակով, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից իրեն կարևորված զգա։ Կարող եք օրինակ նշել՝ ինչն եք կարևորում նրա աշխատանքում։

Փունջ «Լուսաշող»

Ծաղիկներ ղեկավարին

Երբ Ձեր ղեկավարին ծաղկեփունջ եք նվիրում, խելամիտ է խուսափել դրանում ներառված այնպիսի ծաղիկներից, որոնք արտահայտում են ռոմանտիկ զգացմունքներ կամ ունեն անհասկանալի կամ ոչ ցանկալի իմաստ: 
Կարևոր է այն նվիրել ամբողջ թիմի անունից և ոչ թե միայն մեկի։

 Փունջ «Անթերի»

Ծաղիկներ տղամարդկանց 

Մենք չենք ասում, որ տղամարդիկ աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով, բայց ելնելով տղաների մեծամասնության կարծիքներից, հավանաբար ավելի լավ է խուսափել պարզ և նուրբ գույներից կամ չափազանց բարդ դիզայնից:

Եթե նա ունի սիրելի հոբբի, դա էլ ավելի կհեշտացնի հասկանալը ինչպիսին պետք է լինի ծաղկեփունջը, քանի որ Դուք կարող եք ավելացնել նման կոմպոնենտներ կամ փոքրիկ նվերներ։
Հուշում. տղաները ավելի շատ սիրում են բույսեր, և, հետևաբար դրանք նույնպես կարող եք ներառել հնարավոր նվերների ցանկում։

Անկախ նրանից, թե ստացողը ղեկավար է, թե աշխատող, կին, թե տղամարդ, հիշեք, որ յուրաքանչյուր աշխատավայրում ծաղիկներ նվիրելու վարվելակարգերը տարբեր են: Որոշ գրասենյակներ ավելի խիստ կանոններ ունեն, և դա չպետք է անտեսվի: 
Պարզ ծաղկեփնջերը, երիցուկներով կամ արևածաղիկներով, կարող են անվտանգ ընտրություն լինել:
Սիրով՝ Flowers Home