Ծաղկային գլուխգործոցներ

Ծաղկային գլուխգործոցներ
դիտումների քանակ 604
/
Ամսաթիվ 27-10-2022 11:57
/
Ավելացնող Flowershome

Ավանդական ծաղկեփնջերը դուր են գալիս շատերին։
Միևնույն ժամանակ, ընդունված ստանդարտներից շեղվելը միշտ էլ ավելի հետաքրքիր է։
Կարելի է փնտրել նոր համադրություններ և դուրս գալ սահմաններից:

Դուք, իհարկե, կարող եք ընտրել դասական տարբերակը՝ վարդեր։ Եվ սա լավ որոշում կլինի, բայց այնուամենայնիվ պետք է առանձնացնել առիթները և տարբերվել։

Ծաղկեփնջերում կարելի է օգտագործել ոչ միայն ամբողջական ծաղիկներ, այլ նաև առանձին տարրեր՝ օրինակ՝ ճյուղեր, ժապավեններ, փափուկ մետաղալարեր, թելեր, փետուրներ և այլն։ 
Նման աշխատանքներում սովորաբար օգտագործվում են բույսերի բազմաթիվ տեսակներ, մինչդեռ ինքնին կոմպոզիցիաները հաճախ փոքր են և կոմպակտ:

Ծաղկային յուրօրինակ կոմպոզիցիաներ ստեղծելու հարցում երևակայության դրսևորման սահմաներ և արտասովոր մոտեցումներ չկան։ 
Իսկ լրացուցիչ դեկորի շնորհիվ ծաղկային կոմպոզիցիան հեշտությամբ ստանում է իր ոճը և հարմարվում տվյալ առիթին: 

Ի՞նչ կարելի է ներառել փնջերում

Այսօր ծաղկեփունջը կարող է բաղկացած լինել տարբեր տեսակի ծաղիկներից և գեղեցիկ հավելումներից, որոնք թույլ են տալիս այն դարձնել անկախ նվեր։

Փափուկ խաղալիքներ

Ծաղկային կոմպոզիցիայի մեջ կարելի է ներառել այնպիսի հաճելի անակնկալ, ինչպիսին փափուկ խաղալիքն է։ Նման նվերը մեծապես կուրախացնի երիտասարդ աղջկան, սիրելի կնոջը, քրոջը կամ զարմուհուն։

Կոմպոզիցիա փափուկ խազալիքով

Զամբյուղ կամ տուփ

Թարմ ծաղիկներից կոմպոզիցիաներ ծաղկավաճառները հաճախ ստեղծում են զամբյուղների կամ տուփերի օգնությամբ: 

Դրանցում ծաղիկները սնվում են ներքևի սպունգից՝ թաթախված հատուկ բաղադրությամբ ջրով, որը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել բողբոջների գույներն ու թարմությունը։ 

Բացի այդ, զամբյուղի կամ տուփի մեջ կարելի է տեղադրել թանկարժեք գինի, շոկոլադ, քաղցրավենիք։ Սա ռոմանտիկ աուրա կհաղորդի օրվան։ 

Զամբյուղով ծաղիկներ

Ծաղիկներ բացիկում

Մեկ այլ հիանալի անակնկալ է թարմ ծաղկիը ներառել բացիկում: 
Այո, եթե ուզում ես թղթի վրա ամենայն բարիք մաղթել սիրելի մարդուն, օգտագործիր ծաղիկներ նման ձևավորումամբ, ահա այսպես ?

Ծաղիկներ բացիկում

Կտավ

Թարմ ծաղիկները հավաքված կտավի տեսքով ամենատարբերվող ներից է: Նման ստեղծագործական նվերն անտարբեր չի թողնի ոչ մի հասցեատիրոջ։ 
Կոմպոզիցիան կարելի է զարդարել ոչ միայն թարմ ծաղիկներով, այլ նաև ճյուղերով, տերևներով կամ օրինակ ստացողի անվան տառերով:

Ծաղիկներ կտավի տեսքով

Կերպարային կոմպեզիցիա

Թարմ ծաղիկներից պատրաստված անսովոր կերպարային կոմպեզիցիան կօգնի զարմացնել  և տարբերվել: 
Դա կարող է լինել ստացողի սիրելի մեքենայի, երեխայի համար զվարճալի փոքրիկ կենդանու կամ երաժիշտի համար երաժշտական ​​գործիքի տեսքով։

Կերպարային կոմպեզիցիա

Տարբերվող ծաղիկներ

Կոմպոզիցիան յուրօրինակ կարող են դարձնել նաև քիչ օգտագործվող կամ հազվադեպ հանդիպող ծաղիկները, օրինակ՝

հորտենզիաները՝ փոքրիկ ծաղիկների փնջերով, որոնք հիշեցնում են ամպային երկինքը: 

Հորտենզիաներ

աստրաները, որոնք ամենապայծառ ծաղիկներից են։ Դրանք զարմացնում են գույների խայտաբղետությամբ՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, կապույտ, մանուշակագույն և սա դեռ գույների սկիզբն է։

Աստրաներ

կալլաները՝ իրենց քնքշությամբ և գեղեցկությամբ: Կալլայի ծաղիկներն ունեն յուրահատուկ ձև, և նրա ժամանակակից տեսակները նույնպես ունեն գունային երանգների լայն ընտրանի:

Կալլաներ

միմոզան՝ շքեղ, նուրբ, բուրավետ, արևոտ, փափուկ, լուսավոր, որը ծաղկային կոմպոզիցիաների զարդն է։

Միմոզա

Հարազատ մարդուն շնորհավորելիս պետք է նախօրոք մտածել, թե ինչ կցանկանայիք մաղթել առիթի հերոսին։ 
Ջերմ խոսքերը տարբերվող ծաղկեփնջով կարող է շնորհավորանքները դարձնել ամենահիշարժանն ու ջերմը։

Սիրով՝ Flowers Home