Ծաղիկներ ալերգիկների համար

Ծաղիկներ ալերգիկների համար
դիտումների քանակ 1821
/
Ամսաթիվ 19-04-2022 15:29
/
Ավելացնող Flowershome

Ցանկացած միջոցառում կամ տոն անհնար է պատկերացնել առանց ծաղիկների կամ ծաղկային զարդարանքների։ Սակայն կան ծաղկի տեսակներ, որոնք կարող են փչացնել տոնական տրամադրությունը։ Դրանք այն ծաղիկներն են, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ։

Այսօր կխոսենք այն ծաղիկների մասին, որոնք ունակ են նման խնդիրներ հարուցել, ինչպես նաև կառաջարկենք փոխարինող տարբերակներ՝ տոնն իսկապես ծաղկաշատ դարձնելու համար։

Նախ հասկանանք, թե ինչպես է ծաղիկն առաջացնում ալերգիա։

Ծաղկի փոշեհատիկները հայտնվելով հասցեատիրոք շնչառական ուղիների վրա առաջացնում է ռեակցիա, որոնք ուղեկցվում են ալերգիայի մասին խոսող որևէ երևույթով։ Դրա հետևանքով արյան մեջ կարող է ավելանալ սերոտոնինի և հիստամինի քանակը։

Իսկ որո՞նք են ալերգիայի առաջացման սիմպտոմները՝

  • Արցունքների առաջացում
  • Չոր հազ
  • Փռշտոց
  • Քթահոսք
  • Աչքերի կարմրածություն 
  • Քոր։

Ալերգիկների համար ծաղկեփունջ ընտրելը բարդ խնդիր է, բայց ոչ անլուծելի։ Նախ, ծաղիկ ընտրելիս անհրաժեշտ է ճշտել, թե կոնկրետ որ ծաղիկն է առաջացնում նման ռեակցիա, իսկ եթե նման հնարավորություն չկա, ապա փորձեք ընտրել ավելի թույլ բույր ունեցող տարբերակներ։ Իսկ, եթե ծաղիկը բացարձակ բույր չունենա, ապա դա կլինի իդեալական ընտրություն։

Որո՞նք են այն ծաղիկները, որոնք նպատակահարմար են նման դեպքերի համար.

  • Արխիդեաներ
  • Մեխակներ
  • Կակաչներ
  • Նարգիզներ
  • Ծխածաղիկներ և այլն։

Չմոռանաք նաև ծաղկի դեկորացիաների մասին, քանի որ դրանք ևս ունակ են ստեղծել համանման իրավիճակներ։

Ո՞ր ծաղիկները պետք չէ նվիրել ալերգիկներին։

  • Լիլիաներ
  • Դաշտային ծաղիկներ
  • Վարդեր
  • Յասամաններ և այլն։

Ցանկացած նվերի ընտրության հարցում, և հատկապես ծաղիկների դեպքում, ընտրությունը պետք է լինի մտածված և տեղին։ Ուշադրություն դարձրեք ամեն դետալի, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունակ է յուրովի ստեղծել տրամադրություն հասցեատիրոջ շուրջը։

Սիրով՝ Flowers Home։