Ո՞ր ծաղիկն է համապատասխանում Ձեր կենդանակերպի նշանին

Ո՞ր ծաղիկն է համապատասխանում Ձեր կենդանակերպի նշանին
դիտումների քանակ 2508
/
Ամսաթիվ 12-03-2021 15:58
/
Ավելացնող Flowershome

Խոյ - Ընտրեք Վարդեր, շուշաններր կամ խոլորձներ, որոնք պատկանում են Կրակի տարրին: Նրանք կյանքի մեջ կներգրավեն սեր և բարգավաճում, կպաշտպանեն թշնամիներից: Քրիզանտեմը և երիցուկը ողջունելի չեն:

Ցուլ - Վարդն ու կակաչը հաջողություն կբերեն, շուշանները՝ երջանկություն: Հիշեք՝ թե տղամարդիկ, թե կանայք գնահատում են շքեղությունն ու մանրուքները, այնպես որ ուշադրություն դարձրեք դեկորին:

Երկվորյակներ - Հարմար ծաղիկներ են նարգիզները, հասմիկը և այլ պարզ սորտեր: Ընտրելիս նախապատվությունը տվեք փոքրիկ ծաղկաբույլերին:

Խեցգետին - Սպիտակը համարվում է համապատասխան գույն նրանց համար, ուստի հովտաշուշանների, վարդերի և նարգիզների կոմպոզիցիաները իդեալական են: Մեխակները և պիոնները կարող են բացասաբար ազդել ստացողի վիճակի և տրամադրության վրա:

Առյուծ - Ուժեղ էներգիա ունեցող մարդիկ ֆինանսներ և հաջողություն ներգրավելու համար պետք է ստանան դեղին կամ մանուշակագույն պիոններ, գլադիոլներ կամ վարդեր: Ցածր է համատեղելիությունը առյուծների ու կակաչների և խոլորձների մեջ:

Կույս - Էլեգանտության նշան են աստրաները, մեխակները և կակաչները: Նախապատվությունը տվեք դրանց նախընտրած բաց երանգներին, որոնք կապված են խաղաղության և հանգստության հետ:

Կշեռք - Պատասխանելով այն հարցին, թե որ ծաղիկն է հարմար Կշեռքներին, հարկ է նշել ցանկացած երանգների մանուշակներ, շուշաններ և աստրաներ: Դրանք կբերեն կարիերայում հաջողություն և հարստություն: Ավելի լավ է հրաժարվել իրիսներից և գլադիոլներից:

Կարիճ - Փշոտ բույսերը հարմար են ուժեղ էներգիա և բարդ բնավորություն ունեցող մարդկանց համար: Օրինակ՝ վարդեր և բեգոնիաներ:

Աղեղնավոր - Գերադասելի են բարակ ծաղկաբույլերը՝ մեխակները և ֆլոքսը: Շուշաններն հանգստություն կպարգևեն:

Այծեղջյուր - Կգնահատեն այն բույսերը, որոնք դժվար իրավիճակներում դիմադրություն են հաղորդում և պահպանում են ներքին ներդաշնակությունը: Հարմար են մեխակները, կակաչներն ու շուշանները:

Ջրհոս - Ուրախ կլինեն վարդերի և կակաչների  համադրություններով: Նրանց համար ընդունելի են նաև խոլորձներն ու մանուշակները:

Ձուկ - Այս ռոմանտիկ նշանի համար ընտրեք մանուշակներ և պիոններ, որոնք կլինեն նուրբ փաթեթավորման մեջ: Կակաչներն ու հերբերան անցանկալի են: