Ծաղիկներ նվիրելու ավանդույթներ ամբողջ աշխարհում

Ծաղիկներ նվիրելու ավանդույթներ ամբողջ աշխարհում
դիտումների քանակ 1207
/
Ամսաթիվ 25-08-2022 11:42
/
Ավելացնող Flowershome

Ամբողջ աշխարհում, շատ դեպքերում, ծաղիկներն ունեն ընդհանուր իմաստներ: Դրանք ազդեցիկ են աշխարհի տարբեր ծայրերում։ Այնուամենայնիվ, կան ծաղիկներ նվիրելու տարածաշրջանային և մշակութային տարբեր դրսևորումներ: 

Դուք իսկապես պետք է իմանաք, թե ինչպես են մարդիկ ծաղիկներ նվիրում միմյանց այլ երկրներում:
Ահա ձեզ համար օգտակար ուղեցույց՝ հասկանալու ծաղիկներ նվիրելու ավանդույթներն ամբողջ աշխարհում:

Ասիա

Ասիական մշակույթներում ամանի մեջ դրված և արմատներով բույսը նվեր չեն տալիս, քանի որ այն այլ իմաստ ունի և նշանակում է կախվածություն և սահմաններ ինչ-որ բանից։ 

Հիվանդությունից ապաքինվող մարդկանց նվիրելիս նրանք հատկապես խուսափում են բույերից, փոխարենը նվիրում են լոտոս, կամ դրա նման ծաղիկները, որոնք խաղաղություն և ներդաշնակություն խորհուրդ ունեն, իսկ խոլորձները՝ բարգավաճման: 

Լոտոս

Չինաստանում

Ուսուցիչներին ծաղիկներ նվիրելը Չինաստանում ամենահայտնի նվերն է։
Պիոնները ամենասիրելի ծաղիկներն են այնտեղ, հատկապես հարսանիքների ժամանակ:

Պիոններ

Ռուսաստան

Ռուսաստանում ծաղկեփունջ պատրաստելու միայն մեկ կանոն կա. Երբեք մի օգտագործեք զույգ թվով ծաղիկներ ծաղկեփնջի մեջ: 
Այն լավ նվեր չէ, եթե ցանկանում եք ուրախացնել մարդուն: 
Զարմացա՞ք։ Ահա որտեղից է սովորույթը, որը կիրառում ենք նաև մենք։

Եվս մեկ զվարճալի փաստ Ռուսաստանից. եթե դուք ծաղիկներ եք տանում ժամադրությանը, ծաղիկների գույնի խորությունը կարող է նշանակել հարաբերությունների խորությունը: 
Հավանաբար, Ռուսաստանում ամենալավը սպիտակ վարդերից սկսելն է:

Գերմանիա

Գերմանիայում ծաղիկների գույնը կարևոր նշանակություն ունի: Այստեղ, սպիտակ ծաղիկներն օգտագործվում են հուղարկավորության ժամանակ, կարմիրը` սերը ցույց տալու համար, դեղինը, նարնջագույնը նշանակում է ուրախություն, իսկ կապույտ ծաղիկները` ազատություն: 

Ծաղիկների գույների մասին իմացիր ավելին այստեղ։

Իտալիա

Վաղ հռոմեական հարսնացուները ծաղիկներ էին կրում, որոնք, նրանց կարծիքով, կպաշտպանեն իրենց չար ոգիներից։

Հոլանդիա 

Հոլանդական ասացվածքն ասում է, որ սնունդը կերակրում է մարմինը, բայց ծաղիկները կերակրում են հոգին:
Ահա որքան շատ են սիրում ծաղիկներ այստեղ։

Այժմ դուք գիտեք, թե ինչ կարող եք կամ չեք կարող անել այս երկրներում ծաղիկներ նվիրելիս: 

Կտեսնվենք հաջորդ բլոգում։
Սիրով` Flowers Home