Ծաղիկներն ամենուր
Ծաղիկները միշտ եղել են մեր հասարակության ուշադրության կենտրոնում, օգնել են՝ սկսած ինչ-որ օր լուսավորելուց մինչև մեր փոխարեն խոսելը՝ երբ բառեր չես գտնում ասելու։
Ծաղիկները կարող են նվազեցնել սթրեսը, բարելավել և վերականգնել ինքնազգացողությունը:
Նույնիսկ ճաշասենյակում կամ հյուրասենյակում թարմ ծաղիկներով ծաղկաման տեսնելը կարող է հանգստացնող մթնոլորտ ստեղծել և սենյակին յուրահատուկ ոճ հաղորդել։
Բայց ի՞նչ են անում ծաղիկները, ինչպե՞ս են օգնում մեզ հաղորդակցվել և պատմել զգացմունքների մասին:
Հիշու՞մ ես մեր վերջին նյութը «Ծաղիկներ` որոնք երջանկացնում են»
Իսկ հնարավո՞ր է, դիզայնի մեջ ծաղիկներ օգտագործելով, ազդել լսարանի վրա։
Ծաղիկները նորաձևության ոլորտում
Գրեթե ողջ պատմության ընթացքում ծաղիկները մեծ ազդեցություն են ունեցել նորաձևության ոլորտում:
Նորաձևության աշխարհը տարիներ շարունակ իր ստեղծագործություններում օգտագործում է ծաղիկներ՝ ոգեշնչվելով տարվա եղանակների գույներից և ծաղկումներից:
Պոդիումները ոչնչով չեն տարբերվում։ Այստեղ իրական ծաղիկների օգնությամբ բավականին յուրահատուկ կերպարներ են ստեղծվում և ներկայացվում բոլորին։
Ծաղիկներն իսկապես ստիպում են կանանց իրենց զգալ առանձնահատուկ և ավելի գեղեցիկ։
Հենց այդ պատճառով նորաձևությունը ծաղիկներին վերաբերվում է որպես ադամանդներ՝ իրենց ձևավորումներում:
Ծաղիկներն արվեստում
Ծաղիկները գեղեցկության համընդհանուր խորհրդանիշներ են:
Միջատների դեպքում ամեն ինչ պարզ է , բայց ինչո՞ւ են դրանք գեղեցիկ մարդկանց աչքերում։
Որոշ գիտնականներ պնդում են, որ մարդիկ սիրում են ծաղիկները, քանի որ դրանք նման են մրգերին: Մյուսները ենթադրում են, որ ծաղիկները պարունակում են օբյեկտիվ գեղեցկություն, որը գրավում է մարդկանց իրենց ներդաշնակ գույներով և սիմետրիկ ձևերով։
Անկախ նրանից՝ առաջնորդվելով էսթետիկայով թե այլ, մարդիկ վաղուց գնահատել են ծաղիկները և իրենց արժանի տեղն ապահովել արվեստի ամենակարևոր շարժումներում։
Մարտիրոս Սարյան
Ծաղիկները բժշկության մեջ
Ամենամեծ առավելություններից մեկը, որը ծաղիկներն ու բույսերն առաջարկում են մեզ՝ լիովին բնական և բուժիչ հատկություններն են։
Դրանք բնական միջոցներն են բազմաթիվ հիվանդությունների դեմ ինչպիսիք են՝ գլխացավը, անհանգստությունը և հոգնածությունը:
Նրանք նաև հավասարակշռում են զգացմունքները, վախը, սթրեսը և զայրույթը:
Երբ խոսքը վերաբերում է կոսմետիկային, ծաղիկներն այստեղ օգտագործվում են որպես բնական, մեղմ և արդյունավետ միջոցներ ալերգիկ խնդիրները կանխելու, մաշկն առողջացնելու ու վերականգնելու հաամր։
Ծաղիկները պարունակում են վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել, խոնավեցնել և հարթեցնել մաշկը: Դրանք նաև օգտագործվում են ծերացման վաղաժամ նշանների դեմ:
Արբեցնող բուրմունքն ու գեղեցկությունը, լինի դա մեկ ծաղկի թե մեծ ծաղկեփնջի, զորություն ունի բուժելու, ոգեշնչելու և դիպչելու մեր սրտերին:
Հետևեք մեր բլոգին, իմացեք ավելին ծաղիկների մասին։
Սիրով՝ Flowers home: