Ծաղիկները և 2023 թվականի թրենդային գույները
Չկա ավելի գեղեցիկ բան, քան ոգեշնչում գտնելը բնության ամենադրական տարրերի՝ ծաղիկների և դրանց գույների մեջ:
2023 թվականը իր հետ նոր գույներ և ոճեր է բերում ծաղկային աշխարհ։ Ո՞վ չի ուզում այս ջերմ, գրավիչ գույների մի մասը դառնալ։
Եկեք տեսնենք, թե որոնք են այս տարվա ծաղկային միտումները:
Viva Magenta
2023 թվականի տարվա գույներից մեկը՝ Viva Magenta-ն:
Այն ծագում է կարմիր գույնից և համարվում է ուժեղ և գրավիչ գույն։
Viva Magenta-ն խիզախ գույն է, շատերն այն հասցրել են անվանել զարկերակային։
Գույնը եռանդուն է, լի լավատեսությամբ, պատրաստ ստեղծելու նոր հիշողություններ:
Այս համարձակ գույնն արդեն իսկ սիրվել է։
Իսկ ամենասիրված Viva Magenta երանգով ծաղիկներից են գեորգենիները, քաջվարդերը, վարդերը, շուշանները, քրիզանթեմները:
Digital Lavender
Գունապնակ վերադառնում է մանուշակագույն գույնը իր Digital Lavender երանգով:
Այս բաց մանուշակագույն երանգը փոխանցում է բարեկեցության, կայունության և հավասարակշռության զգացողություններ:
Digital Lavender գույնը պարունակող փնջերը կարող են փոխանցել իրենց գույնին բնորոշ հանգստությունը և կարող են համարվել կատարյալ գույն առանձնահատուկ մեկին նվիրելու համար:
Tranquil Blue
Ջրային և ծովային երանգների խառնուրդ Tranquil կապույտ գույնը խաղաղություն և հանգստություն է հաղորդում այն քաոսին, որը հաճախ տիրում է շատերիս մտքերում:
Գույնը կապված է կայունության և թեթևության հետ։
Սա անկասկած, մի գույն, որը պետք է ներառվի հարազատներին և սիրելիներին նվիրվող փնջերում։
Sundial
Sundial-ը հարուստ գույն է, որը հիշեցնում է քրքումի, կաշվի, բնական խոտերի ու եղեգի հագեցած գույները: Օրգանական և բնական գույները հիշեցնում են բնությունը:
Գույնը կսիրվի շատերի կողմից, բայց առավել շատ նրանց, ովքեր իրենց տեսակով ձգտում կայունության և հավասարակշռվածության։
Նվիրվող ծաղկեփնջերում դրանք կարող են արտահայտել ջերմություն և սերը։
Passion Red
2023 տարվա ծաղկային այս գույնը կենտրոնանում է զգացմունքների վրա։
Այն կրում է կրքի, իսկական սիրո և ցանկության իմաստը։
Գույնն ունի մի շարք այլ խորհրդանշական իմաստներ նույնպես, ներառյալ կյանքը, առողջությունը, եռանդը, քաջությունը, զայրույթը։
Passion Red-ը գույնն է, որը ոգեշնչում է բոլորին։ Դրա օգտագործումը փնջերում կարող է նոր շունչ, էներգիա և խորը իմաստ փոխանցել ստացողին։
Անկախ նրանից՝ հետևում եք թրենդներին, թե ոչ, Դուք կարող եք կարդալ ամենահետաքրքրի նորությունները մեր բլոգում և լինել միշտ տեղեկացված։
Սիրով՝ Flowers Home