Վարդերի համար ճիշտ ծաղկաման ընտրելու մի քանի պարզ կանոն

Վարդերի համար ճիշտ ծաղկաման ընտրելու մի քանի պարզ կանոն
դիտումների քանակ 391
/
Ամսաթիվ 19-02-2021 15:14
/
Ավելացնող Flowershome

Ձևն ու չափը: Ծաղկամանի հիմքը պետք է անպայման կայուն լինի, հակառակ դեպքում հնարավոր է հեշտությամբ շրջվի: Ծաղկամանի չափը պետք է համապատասխանի ծաղիկների զանգվածին՝ ցողունների երկու երրորդը պետք է մնա ջրի մեջ: 

Նյութը: Ցանկալի է, որ ծաղկամանը լինի կերամիկական կամ ճենապակյա: Թափանցիկ ծաղկամանում վարդերն ավելի արագ կթուլանան, քանի որ արևի լույսը կթափանցի ջրի մեջ՝ արագացնելով բակտերիաների աճը: Մի դրեք վարդերը մետաղական ծաղկամանի մեջ՝ դրանում տեղի են ունենում օքսիդացման գործընթացներ: Բացառություն են պղինձն ու արծաթը: 

Շունչ: Ծաղկամանի պատերը չպետք է շատ նեղ լինեն. Դա կխաթարի օդի շրջանառությունը և ծաղկամանի ներսում կստեղծի «ջերմոցային էֆեկտ»՝ նպաստելով տերևների և ցողունների փչացմանը: 

Հիգիենա: Ծաղկամանի ներքին պատերը պետք է լինեն անթերի մաքուր ՝ այլ ծաղիկներից չպետք է հետքեր մնան: Նախ՝ դա կնվազեցնի մանրէների աճի հավանականությունը: ինչպես նաև՝ վարդերը չեն սիրում օտար միկրոֆլորա: 

Տեղանք: Գտեք հարմար տեղ՝ առանց արևի ուղիղ ճառագայթների՝ տաքացուցիչներից և օդափոխիչներից հեռու: Մրգերը նույնպես ոչ պիտանի հարեւաններ են: Դրանք արձակում են էթիլեն, ինչը հանգեցնում է բողբոջների ավելի արագ բացմանը և վաղաժամ թոռոմելուն: 

Բացի ճիշտ ծաղկաման ընտրելուց նաև անհրաժեշտ է փոխել ջուրը:

Ծորակի կամ ֆիլտրացված ջուրը բավականին հարմար են վարդերի համար:
Պետք է փոխել ջուրը ամեն օր կամ գոնե մեկ օր ինտերվալով: Հիմնական նպատակն է կանխել բակտերիաների աճը և ապահովել ծաղկի անհրաժեշտ սնուցումը: Ախտահանման համար օգտագործվում են ասպիրին, ակտիվացված ածուխ, օղի, աղ, սոդա, կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ:  

Ցողունը չայրելու համար փոշու հավելումները պետք է նախ լուծվեն ջրի մեջ: 
Ջուրը փոխելիս չի խանգարի ցողունների շերտերը թարմացնել: