Ձմեռը և ֆլորիստիկան

Ձմեռը և ֆլորիստիկան
դիտումների քանակ 389
/
Ամսաթիվ 06-12-2021 17:00
/
Ավելացնող Flowershome

Շատ հաճախ ծաղիկներն ասոցացվում են ջերմ ու թարմ եղանակների հետ, և կա կարծիք, որ ձմեռային եղանակին ծաղիկ նվիրելը այդքան էլ լավ գաղափար չէ։ Սակայն, կոտրելով հերթական կարծրատիպը, պետք է նշենք, որ ծաղիկներն ակտուալ են ցանկացած եղանակի, քանի որ դրանք լավ տրամադրության հրաշալի աղբյուր են։

Իհարկե, ձմեռային ծաղկեփնջերն իրենց կազմով և գունային համադրություններով  բավականին տարբերվում են։ Այսօր Flowers Home-ը կխոսի հենց այդ մասին։

Ֆլորիստների խնդիրն այս եղանակին մեկն է. հասկանալ, թե ո՞ր ծաղիկներն են ավելի ցրտադիմացկուն։

Այժմ ներկայացնենք այն ծաղիկները, որոնք ավելի երկարակյաց են եղանակային անկայուն պայմաններում.

  • Կան վարդերի տեսակներ, որոնք աչքի են ընկնում իրենց դիմացկունությամբ։ Նուրբ և բարակ ցողունով վարդերը հեշտությամբ վնասվում են և խորհուրդ չի տրվում դրանց օգտագործել փնջերի ստեղծման համար։
  • Քրիզանթեմներ, գերբերաներ և մեխակներ – այս շարքը ևս չի վախենում եղանակի սառը ձմռան հարվածներից։
  • Այս շարքում իրենց պատվավոր տեղն ունեն նաև շուշանները, քամելացիումները, մուգ սորտերի Կալաները և այլն:

Փնջի արտաքին գեղեցիկ տեսքն ապահովլու համար խորհուրդ է տրվում նաև օգտագործել փշատերեվ բույսեր: Դրանք կապահովեն փնջի ձմեռային տրմադրությունը։

Սիրով՝ Flowers Home: