Ծաղիկներ, որոնք ծաղկում են ձմռանը

Ծաղիկներ, որոնք ծաղկում են ձմռանը
դիտումների քանակ 1169
/
Ամսաթիվ 01-12-2022 11:16
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկներն այն կախարդական գեղեցկությունն են, որոնք լուսավորում է մեր օրը: 
Մենք լավ գիտենք այն ծաղիկների մասին, որոնք ծաղկում են գարնանը և ամռանը, բայց գիտե՞ք, որ կան որոշ ծաղիկներ, որոնք ծաղկում են նաև ցուրտ ձմռանը: 

Յուրաքանչյուր ծաղիկ ​​չէ, որ պետք է կորցնի իր ծաղկաթերթերը, երբ գալիս է ձմեռը: Դուք կարող եք հանդիպել վառ կարմիր, նուրբ վարդագույն և արևոտ դեղին գույները նույնիսկ, երբ ձյուն է տեղում: 

Ձեզ, անկասկած, կհետաքրքրի իմանալ այն ծաղիկների մասին, որոնք չեն սառչում նույնիսկ սաստիկ սառը ձմռանը:
Դրանք շատ հրապուրիչ և կախարդական տեսք ունեն։

Ահա ձմռանը ծաղկող լավագույն ծաղիկները.

Կամելիա

Կամելիա

Սկսենք ձմռան թագուհուց: 
Այո, կամելիան ձմռանը ծաղկող ամենագեղեցիկ ծաղիկներից է, շքեղ թերթերուվ և բուրավետ ծաղիկներով, որոնք նման են վարդերի:

Այս գրավիչ ծաղիկը լինում է կարմիր և վարդագույն երանգներով։ Այն բավականին դժվար է պահպանվում: Արևից մինչև հող, ամեն ինչ պետք է կատարյալ լինի, եթե ցանկանում եք տեսնել այս ծաղիկը: 

Winterberry

Winterberry

Այս գեղեցիկ թուփը պարծենում է շքեղ վառ կարմիր հատապտուղներով, որոնք բացարձակապես ցնցող են սպիտակ ձյան ֆոնին:

Եթե ձմեռային սեզոնին գույներ եք փնտրում, ապա այս կարմիր հատապտուղները պարտադիր են։ 
Դրանց գեղեցիկ գույնն ու հետաքրքիր տերևները ամանորյա տրամադրության հիանալի աղբյուր են։

Ծննդյան վարդ

Ծննդյան վարդ

Այս ապշեցուցիչ բույսը, որը նաև կոչվում է Պահքի վարդ, հայտնվում է ձմռան վերջին՝ Մեծ Պահքի շրջանում: Այն լինում է սպիտակի, մանուշակագույնի և վարդագույնի շատ տարբեր երանգներով: 
Դրանք չափազանց դիմացկուն են ցրտին, բայց հանդիպում են նաև այլ կլիմայական պայմաններում:

Ornamental Cabbage

Ornamental Cabbage

Մանուշակագույն, վարդագույն և կաթնագույն երանգներով այս բույսերը պարծենում են գեղեցիկ փարթամ և խճճված տերևներով, որոնց գույներն ավելի վառ են դառնում, երբ եղանակը սառչում է: 
Նրանք լավ չեն աճի փոթորկող եղանակին կամ շոգ արևոտ օրերին, բայց, ի հակառակ այդ փաստին այս բույսերը կարող են դիմակայել խիստ ցրտին:

Poinsettia

Poinsettia

Այս ծաղկի անենահայտնի երանգը կարմիրն Է։
Աստղաձև տերևներով այս ծաղիկները հայտնի են որպես Սուրբ Ծննդյան աստղեր, իսկ Մեքսիկայում դրանք կոչվում են նաև Սուրբ գիշերի ծաղիկներ:

Դրա խոշոր, գունագեղ թերթերը հաճախ շփոթում են ծաղկաթերթիկների հետ, բայց դրանք իրականում տերևներ են: 
Այն ունի դժվար խնամվող բույսի համբավ, բայց իրականում ամեն բան շատ հեշտ է։ Գլխավոր խորհուրդն այն է, որ բույսը հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից, որպեսզի պաշտպանեք դրանց տերևները այրվելուց և չմոռանաք ջրել այն։

Ձմեռային հասմիկ

Ձմեռային հասմիկ

Ձմեռային հասմիկը ծաղկում է հունվար ամսին մոտ:
Դրանց վառ դեղին ծաղիկները հաղթում են ձմեռային մռայլությանը։

Թեև հասմիկ ծաղկի տեսակներից շատերն ունեն գեղեցիկ բույր, բայց դուք չեք զգա ձմեռային հասմիկի հոտը, քանի որ դրանք բուրավետ ծաղիկներ չեն համարվում:
Դրան հակառակ, այս տեսակը պարծենում է երկար, կամարաձև ճյուղերով, որոնք ձմռան վերջին լի են լինում վառ դեղին ծաղիկներով:

Ջերմաստիճանը նվազում է, ինչ-որ տեղ արդեն ձյուն է տեղում։
Բույսերի մեծ մասը հանգստանում և սպասում են արևով, տաք եղանակի վերադարձին։

Բայց կան որոշ ծաղիկներ, որոնք դեռևս կարող են ծաղկել և հարուստ, կենսունակ ջերմություն հաղորդել, նույնիսկ ձմռան ամիսներին:

Իմացիր ավելին ծաղիկների մասին կարդալով մեր բլոգը։
Սիրով` Flowers Home