Երկրագնդի ամենամեծ ծաղիկները

Երկրագնդի ամենամեծ ծաղիկները
դիտումների քանակ 140
/
Ամսաթիվ 07-07-2021 17:50
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկների աշխարհը բազմազան է և զարմանալի, ուստի այսօր Flowers Home-ը Ձեզ կպատմի երկրագնդում ապրող ամենամեծ ծաղիկներից մի քանիսի մասին:

Պատրա՞ստ ես:

Սկսեցինք:

  1. Հրեշ կոչվող ծաղիկ կամ Առնոլդի Ռաֆլեզիա - Այս ծաղիկը համարվում է ամենամեծը բոլոր ծաղիկների մեջ: Այն աճում է արևադարձային անտառներում: Ծաղկի չափերը կարող է հասնել 60-100 սմ, իսկ քաշը կարող է գերազանցել 8 կգ-ը:
  2. Դիակ կոչվող ծաղիկ կամ Տիտանական ամորֆոֆալուս - Վերգետնյա մասն իրենից ներկայացնում է կարճ և հաստ ցողուն, հիմքի վրա տեղակայված է մեկ մեծ տերև, վերևում ՝ ավելի փոքր ։ Ստորին մասը հսկայական պալար է ՝ մինչև 50 կգ զանգվածով:
  3. Պույյա Ռայմոնդիա - Արևադարձային և մերձարևադարձային Ամերիկայում աճող հազարավոր մասերից բաղկացած, մինչև 10 մ բարձրությամբ հսկան ունի ավելի քան 8 հազար սպիտակ և կանաչ Ծաղիկներ: Երբեմն գունավորվում են նաև մանուշակագույն երանգով: Բույսն ապրում է շուրջ 150 տարի, ծաղկում է 80-րդ տարուց սկսած:
  4. Ամազոնի Ջրաշուշան կամ Ամազոնյան Վիկտորիա - Սա մեծ, ջրային տրոպիկական խոտաբույս է: Բույսն ունի ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ լողում է ջրի երեսին և կարող է պահել մինչև 50 կգ ծանրություն: Հսկայական ծաղիկներըի տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից: Վայրի բնության պայմաններում բույսը կարող է ապրել մինչև հինգ տարի:

Ծաղիկների աշխարհը շարունակ զարմացնում է մարդկությանը, իսկ Flowers Home-ը պատրաստվում է պատմել այդ հրաշալի աշխարհի մասին իր հավատարիմ ընթերցողներին:

Սիրով՝ Flowers Home: