Ֆիլմերի ամենահայտնի ծաղիկները

Ֆիլմերի ամենահայտնի ծաղիկները
դիտումների քանակ 1630
/
Ամսաթիվ 20-10-2022 13:33
/
Ավելացնող Flowershome

Ծաղիկներն իրենց բնույթով գրավիչ են, նուրբ բուրմունքներով և խորը իմաստներով։ Առանց դրանց արդեն դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, այդ թվում կինոարտադրությունը։

Կա՞ որևէ բան, որ նրանք չեն կարող անել: 
Անկախ նրանից, թե դա դրամա է, թե պայթյուններով լի հոլիվուդյան մարտաֆիլմ, ռեժիսորները հաճախ օգտագործում են բույսերի գեղեցկությունն ու սիմվոլիզմը՝ ֆիլմն առանձնացնելու և գեղեցիկ ոճ հաղորդելու համար:

Ահա այն ծաղիկները, որոնք հայտնվել են մարդկանց ուշադրության կենտրոնում համաշխարհային ֆիլմերում։

Խոլորձ - «Մեծն Գեթսբին»

Մեծն Գեթսբին

Այս պատմությունը հանճարեղ միստր Գեթսբիի մասին է` խնջույքների, շքեղության և սրտերի թագավորի:
Կադրում շարունակաբար հայտնվում են պիոններ, վարդեր և էուստոմաներ, բայց վերամիավորման մասին պատմող տեսարանը ամենածաղկաշատն ու տպավորիչն է։

Ռոմանտիկ տեսարանը տեղի է ունենում մի սենյակում, որը հատակից մինչև առաստաղը զարդարված է խոլորձների շքեղ փնջերով: 
Խոլորձներն այս տեսարանում շքեղության, հարգանքի և անհուն սիրո խորհրդանիշն են:

Վարդ - «Գեղեցկուհին և Հրեշը»

Գեղեցկուհին և Հրեշը

Նախ՝ մուլտֆիլմ Դիսնեյից, իսկ հետո ֆիլմեր՝ Շառլ Պերրոյի համանուն հեքիաթի հիման վրա։ Չնայած ռեժիսորների կատարած փոփոխություններին և դասական տարբերակի մեկնաբանությանը, նրանք երկու դեպքում էլ պահպանել են գազանի այգում աճող կախարդական ծաղկի պատմությունը։

Եկեք համաձայնենք, որ վարդերն իրենց ներկայությամբ կարողանում են զարդարել ամեն ինչ: 
Սիրո և կրքի խորհրդանիշը բազմիցս հայտնվել է ֆիլմի կադրերում և կարողացել կատարել իր առաջ դրված խնդիրը։

Խոլորձ - «Կոլոմբիանա» 

Կոլոմբիանա

Օլիվյե Մեգատոնի ֆիլմը, որի սցենարի հեղինակը Լյուկ Բեսոնն է, պատմում է Կատալեյայի կյանքի մասին: 
Նրա ընտանիքը դաժանաբար սպանվել է, երբ հերոսուհին ընդամենը 9 տարեկան էր։

Վրեժ լուծելու համար աղջիկը դառնում է մարդասպան և մեկ առ մեկ գտնելով իր զոհերին թողնում է իր ուղերձը՝ խոլորձի տեսքով: 
Այս ֆիլմի կարգախոսն է՝ «Վրեժը կարող է գեղեցիկ լինել»։ 

Մեխակ - «Ծառայողական սիրավեպ»

Ծառայողական սիրավեպ

Հին, բայց շատ սիրելի ֆիլմ ծանոթ պատմությամբ հասարակ աշխատակցի՝ ընկեր Նովոսելցևի և այդ կազմակերպության ղեկավար Լյուդմիլա Պրոկոպևնայի մասին։
Երկու ճակատագիր, մեկ կատակերգական պատմությունուն, դե իհարկե, ծաղիկներով: 

Դրվագներից մեկում գլխավոր հերոսը իր շեֆի սեղանին թաքուն թողնում է սպիտակ և կարմիր մեխակների մի փունջ։ Դրանք թերևս ամենասիրված և տարածված ծաղիկներն էին, որը կարելի էր գտնել խորհրդային շրջանում:

Վարդ - «Ալիսը հրաշքների աշխարհում»

Ալիսը հրաշքների աշխարհում

Լյուիս Քերոլի հայտնի հեքիաթի էկրանավորումը տաղանդավոր ռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից, անկասկած ամենաշքեղներից է։
Ալիսը, ով ևս մեկ անգամ վերադառնում է հրաշքների աշխարհ՝ կատարելու իր ճակատագիրը և հաղթելու վիշապանման արարածին, պետք է հիշի իր անցյալը, որպեսզի ստեղծի ներկան՝ կարմիր ներկելով սպիտակ վարդերը:

Վարդը այս ֆիլմում նույնպես սիրո խորհրդանիշն է:
Սրանք, թերևս, կինոյի ամենահայտնի ծաղիկներն են, որոնք ուղեկցում են սյուժեին։ 
Այսպիսով, վարդերն ապացուցել են, որ դրանք տեղին են ցանկացած իրավիճակում։

Մենք կարող ենք Ձեզ առաջարկել մեխակներից ծաղկեփնջեր՝ խորհրդային կինոներից ոգեշնչված, կամ գուցե խոլորձների օրիգինալ և շքեղ կոմպոզիցիաներ, որոնք հիշեցնում են Գեթսբիի երեկույթները: 

Ոգեշնչվեք ֆիլմերից՝ ամեն օր ծաղկային գլուխգործոցներ ստեղծելու կամ նվիրելու համար։
Սիրով՝ Flowers Home.