Ֆլորոթերապիա

Այն, որ ծաղիկները մեծ էներգիայի աղբյուր են հանդիսանում, դա ապացուցված փաստ է: Ծաղիկները ներդաշնակ են դարձնում մեր կյանքը և հաղորրդում՝ դրական լիցքեր: Ֆլորոթերապևտները՝ ժամանակակից ֆիտոթերապիայի ուղղության ներկայացուցիչները, կարծում են, որ սթրեսները հաղթահարելու համար լավագույն և անփոխարինելի միջոց կարող են դառնալ հենց բույսերը:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ֆլորոթերապիան:
Սա հնագույն արվեստ է, ըստ որը հնարավորություն է տալիս բուժել հոգին և մարմինը թարմ ծաղիկներով և բույսերով: Ֆլորոթերապեֆտների կարծիքով յուրաքանչյուր առողջական և հոգեկան խնդիր առաջանում է էներգիայի դիսբալանսից: Իսկ ծաղիկներն, ինչպես արդեն նշեցինք, իրենց ծաղկման ողջ ընթացքում կարող են դառնալ մարդկության համար էներգիայի լավագույն աղբյուրը: Ցանկացած թարմ ծաղիկ ունակ է ներդաշնակություն հաղորդել մարդու հուզական աշխարհին:
Ի՞նչ ծաղիկներ ընտրել ֆլորոթերապիայի համար:
Բուժման ճիշտ ընթացքը պետք է լինի աստիճանական:
Ըստ ֆլորոթերապեֆտների յուրաքանչյուր հիվանդության համար գոյություն ունի հատուկ ծաղիկ կամ բույս:
Օրիանկ՝
- Հոգեկան հիվանդությունների կամ նյարդային խանգարումների համար նախատեսված են սպիտակ գույն և թույլ բույր ունեցող ծաղիկները:
- Սոմատիկ հիվանդությունների համար կարելի է օգտագործել թույլ բույր և կարմիր գույն ունեցող ծաղիկները:
- Ինֆեկցիաների դեպքում խորհուրդ է տրվում կիրառել արտահայտված բույրով և վառ գույներով (դեղին) ծաղիկներ:
- Անքնության դեպքում խորհուրդ է տրվում մուգ կապույտ կամ մանուշակագույն ծաղիկներ (հիրիկներ, հակինթներ):
Ֆլորոթերապիան կարելի է բաժանել 2 փուլի:
Առաջին փուլում մեկ ծաղիկը կամ բույսն էլ բավարար է: Անհրաժեշտ է տեղադրել այն մոտ այն վայրին, որտեղ օրվա մեջ ավելի երկար ժամանակ եք անցկացնում: Կարևոր է, որ այն լինի ձեր տեսադաշտում: Օրվա ընթացքում օգտկար է հետևել ծաղկի հետ տեղի ունեցող բոլոր փոփոխություններին:
Երկրորդ փուլում անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել որևէ փունջ կամ կոմպոզիցիա: Կարևոր է կիրառել միայն թարմ ծաղիկներ: Ըստ ֆլորոթերապեֆտների սա խորը բժշկական գործընթաց է: Փնջում օգտագործված գույներից մասնագետը կարող է ենթադրել, թե որ փուլում է ֆլորոթերապիան: Օրինակ, եթե հիվանդին խորհուրդ է տրվել առաջին փուլում կիրառել կարմիր ծաղիկ, իսկ երկրորդ փուլում փնջում ներառվել են նաև այլ, ավելի տաք գույներ, ապա բուժումը դրական ընթացք է ստացել, իսկ եթե օգտագործվել են սառը գույներ, ապա բուժման ընթացքը դեռ պետք է շարունակել:
Դե ինչ, այս անգամ այսքանը, առողջ եղեք: