Գարնան գունապնակը

Գարնան գունապնակը
դիտումների քանակ 770
/
Ամսաթիվ 15-02-2022 14:29
/
Ավելացնող Flowershome

Ցուրտ ձմեռը քիչ–քիչ իր տեղը զիջում է նոր շունչ առած արևոտ գարնանը։ Բնությունն արթնանում է, իսկ դա նշանակում է, որ ծաղիկների աշխարհում ևս ազդարարվում է նոր կյանքի սկիզբը։ Եվ Flowers Home-ը այսօր կխոսի այն զգացողությունների մասին, որոնք ունակ են առաջացնել գարնանը ծաղկող ծաղիկները։

  • Կակաչներ – սիրահարվածություն, փոփոխություններ, լավ տրամադրություն
  • Նարգիզներ – հպարտության և ուրախության զգացնում
  • Փնջածաղիկ – հաղթական տրամադրություն, երջանկության զգացում
  • Հովտաշուշան – թարմություն, խաղաղություն և ներդաշնակություն
  • Երիցուկներ – նոր շունչ, երջանկություն, թարմ տրամադրություն։

Իհարկե, այս ծաղիկները տարվա ցանկացած եղանակին կարող եք գտնել բոլոր ծաղկի սրահներում, սակայն դրանք աճեցվում են ջերմոցային պայմաններում, իսկ գարուն անունով հրաշագործը իր հետ բերում է բարենպաստ պայմաններ այս ծաղիկների ներկայությունը նաև այգիներում և անտառներում վայելելու համար։

Գարունը հագեցած գույներով եղանակ է, ֆլորիստների համար այն նոր գաղափարների և էքսպերիմենտների իրականացման շրջան է։ Գարնան գունապնակը հյութեղ գույներ է պարունակում՝ դեղին, վարդագույն, կապույտ, սպիտակ և մանուշակագույն։ Ֆլորիստները նախընտրում են համադրել մի քանի գույն՝ համալրելով թարմ կանաչով։

Գարնանային ծաղկեփնջերը տարբերվում եմ նաև իրենց ոճով։ Ֆլորիստները գրեթե չեն օգտագործում լրացուցիչ աքսեսուարներ, խուսափում են մուգ երանգներով փաթեթավորման պարագաներից, չորածաղիկները ևս ավելորդ են այս եղանակին։

Գարունը նաև տոներով հարուստ եղանակ է, ուստի միանման տարբերակներից խուսափելու համար կարող եք նվիրել Ձեր հարազատներին գարնանային ծաղիկներով փնջեր, կմպոզիցիաներ, որոնք կարող են պարունակել և՛ միանման, և՛ մի քանի տեսակի ծաղիկներ։ Գարնանային ծաղիկները կարելի է նվիրել նույնիսկ, երբ հատուկ առիթ չկա, դրանք ուղղակի թարմության և երջանկոթյան զգացում կհաղորդեն հասցեատիրոջը։

Դե իսկ վերջում ցանկանում ենք մաղթել, որ այս գարունը նոր զգացողությունների և նոր սկիզբների հիմքը դառնա բոլորիս կյանքում։ Իսկ ծաղիկների ընտրության հարցում Ձեր լավագույն ընկերը կդառնան Flowers Home-ի պրոֆեսիոնալ մասնագետները։

Թարմ սիրով՝ Flowers Home։