Գունավոր ծաղիկների լեզուն

Գունավոր ծաղիկների լեզուն
դիտումների քանակ 520
/
Ամսաթիվ 03-05-2021 15:48
/
Ավելացնող Flowershome

Գաղտնիք չէ, որ ծաղիկների աշխարհը չափազանց գունավոր է: Իսկ գիտեի՞ք, որ այդ գույներն այստեղ ևս իրենց իմաստն ու նշանակությունն ունեն։ Դե ինչ Flowers Home-ը ներկայացնում է գույների լեզուն՝ ծաղիկների աշխարհում։

1. Կարմիր ծաղիկներ - այս գույնն ունեցող ծաղիկները արտահայտում են սեր, կապվածություն և կիրք։

2. Վարդագույն ծաղիկներ - այստեղ գործ ունենք նրբության և էլեգանտության հետ։ Այս գույնն ունեցող ծաղիկները խոսում են չափազանց նուրբ և նոր սկսվող զգացմունքների մասին։

3. Դեղին ծաղիկներ - շատերն այս գույնն ասոցացնում են բաժանման հետ, սակայն իրականում դեղին ծաղիկը տաք, ջերմ և թարմ տրամադրություն է հաղորդում։ Կարող եք նվիրել այն Ձեր կյանքն ուրախությամբ լցնող ընկերներին։

4. Մանուշակագույն ծաղիկներ - սրանք հպարտություն և ճոխություն են արտահայտում։ Իսկ, մյուս կողմից, արտահայտում են Ձեր կարեկցանքը։ Նվիրեք այն դրա կարիքն զգացող մարդկանց։

5. Կապույտ ծաղիկներ - այստեղ վերհիշեք Ձեր առաջին սերը։ Այս գույնն ունեցող ծաղիկները նվիրում են հենց առաջին սիրուն։ Իսկ եթե արդեն ուշ է, ապա անցեք հաջորդ կետին։

6. Կանաչ ծաղիկներ - հանգստություն, հույս, խաղաղություն։ Ահա այն, ինչի մասին խոսում են կանաչ գույնի ծաղիկները։

7. Սպիտակ ծաղիկներ - այս ծաղիկները լույսի, մաքրության և, իհարկե, անմեղության մասին են պատմում։

8. Սև ծաղիկներ - այս ծաղիկները, հիմնականում, արտահայտում են ցավ, մեծ կորուստ և տխրություն։ Լավագույն դեպքում՝ սև ծաղիկ կարող եք նվիրել այն մարդկանց, ովքեր սիրում են դրանք։

Սիրով՝ Flowers Home: