Գունային ներդաշնակություն

Գունային ներդաշնակություն
դիտումների քանակ 329
/
Ամսաթիվ 15-06-2021 17:28
/
Ավելացնող Flowershome

Յուրաքանչյուր ծաղիկ գեղեցիկ և ինքնատիպ է յուրովի: Նրանք պահանջում են մեծ ուշադրություն և խնամք: Ծաղիկների հետ աշխատանքը ստիպում է հաշվի առնել ցանկացած մանրուք: Ֆլորիստիկայում առանձին կարևորություն է ներկայացնում, հատկապես գունային հարմոնիան: Գոյություն ունի գունային շրջանակ, որը խախտելու դեպքում ամբողջ փունջը կարող է կորցնել իր շքեղ տեսքը: Գունային շրջանակ հասկացությունը առաջին անգամ առաջ է քաշել նկարիչ Յոհաննես Իթենը, ով առանձնացրել է 3 գլխավոր երանգները՝ կապույտ, կարմիր և նարնջագույն: Ինչպես նաև նա բաժանել է գունային շրջանակը 2 մասի՝  սառը և տաք:

Սառը գույներն են՝

  • կապույտ
  • երկնագույն
  • կանաչ
  • վերևում նշվածների երանգներ:

Տաք գույներն են՝

  • կարմիր
  • նարնջագույն
  • դեղին
  • վերևում նշվածների երանգները:

Ֆլորիստիկայում կան 4 հիմնական տարբերակներ` գլուխգործոցներ ստանալու համար:

  1. Կոնտրաստային ներկապնակ – սա ավանդական մեթոդ է գեղեցիկ փունջ ստանալու համար: Նման ծաղկեփնջի ստեղծման հիմնական կանոնը բնական, ոչ կտրուկ գույներ համադրումն է: Օրինակ․ նարնջագույն և կապույտ, դեղին և կանաչ, և այլն:
  2. Մոնոխրոմային գունային գամմա – նման ծաղկեփունջ ստանալու համար օգտագործվում են միևնույն գույնի տարբեր երանգներով ծաղիկները: Նման ծաղկեփնջերը չափազանց նուրբ ու շքեղ են ստացվում:
  3. Միանման գունապնակ – այստեղ օգտագործվում են միանման գույներով ծաղիկները: Մեթոդը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ և յուրահատուկ փնջեր և կոմպոզիցիաներ:
  4. Ծիածան հիշեցնող համադրություն – այստեղ օգտագործվում է գույների մեծ բազա, սակայն պետք է չմոռանալ սահուն անցումների մասին: Փունջը շքեղ և օրիգինալ է ստացվում դաշտային ծաղիկների օգտագործման դեպքում: 

Գույների ներդաշնակ համադրությունը շատ կարևոր է ծաղկեփունջը կազմելիս: Դրա շնորհիվ դուք կարող եք ստեղծել որոշակի ոճ, տրամադրություն, ստանալ գրագետ շեշտադրումներ, իսկ վատ համադրված երանգներ կարող է կործանել նույնիսկ լավագույն աշխատանքները:

Սիրով՝ Flowers Home: