Հատուկ թեյամոլների համար

Հատուկ թեյամոլների համար
դիտումների քանակ 100
/
Ամսաթիվ 18-10-2021 17:28
/
Ավելացնող Flowershome

Աշնանային երեկոների լավագույն ընկերը թեյն է: Իսկ թեյամոլների համար գաղտնիք չէ, որ ծաղիկներով պատրաստված թեյերն ունեն ավելի նուրբ բուրմունք և հաճելի համ: Բացի այդ այս թեյերը պարունակում են վիտամինների և օգտակար նյութերի մեծ պաշար:

Այսօր Flowers Home-ը կխոսի հենց այդպիսի ծաղիկների մասին:

  • Երիցուկ – սա կարելի է ասել ամենատարածվածն է ծաղկային թեյերի մեջ: Թեթևակի դառնությունը համարվում է այս թեյի յուրահատկությունը: Բույսն ունի բուժիչ հատկություններ, ուստի սա հաճելին՝ առողջարարի հետ համատեղելու լավագույն միջոցն է համարվում:
  • Նարդոս (լավանդիա) – օգտակար հատկությունները հայտնի են դեռևս հնագույն ժամանակներից։ Մարդկությունն անկեղծորեն հավատում էր բուրավետ ծաղկի կախարդական ունակություններին: Թեյն անմիջապես հանգստացնում է նյարդային համակարգը, բուժում է անքնությունը և կարգավորում  է արյան ճնշումը:
  • Քրիզանթեմ – իր համով անկրկնելի այս ծաղկի թեյը հայտնի է եղել դեռ Կայսերական Չինաստանում: Արևի գույն ունեցող թեյը հագեցնում է ծարավը, մաքրում և վերականգնում է մարմինը, երկարացնում է երիտասարդությունը, հանգստացնում և վերացնում բորբոքային գործընթացներն օրգանիզմում:
  • Վարդ – էլ ինչ բլոգ, առանց այս ծաղկի: Վարդից պատրաստված թեյը համարվում է արքայական, անհնար է թերագնահատել այս թեյի բուրմունքն ու օգտակարությունը: Եթերային յուղը հարուստ է վիտամին C-ով և ունի ուժեղացնող, իմունոմոդուլացնող և  հակավիրուսային ազդեցություն:
  • Հասմիկ - այս ծաղիկը բարձր է գնահատվում ոչ միայն օծանագործության, այլև ժողովրդական բժշկության մեջ: Այն թեթևացնում է ցավը, օգնում է հանգստանալ և թեթևացնել մկանային լարվածությունը:

Դե դուք վայելեք Ձեր աշնանային տաք երեկոները, իսկ մենք շուտով կվերադառնանք: