Հայաստան

Հայաստան
դիտումների քանակ 2623
/
Ամսաթիվ 22-09-2022 11:20
/
Ավելացնող Flowershome

Հայաստանը սիրելու գլխավոր պատճառներից մեկը բնությունն է։ 
Հայաստանն ունի ամեն ինչ՝ սկսած կիսաանապատային մացառներից մինչև սաղարթավոր և փշատերև անտառներ, ջրային բուսական և կենդանական աշխարհից մինչև խոնավ ճահճային տարածքներ,  հյուսիսում և հարավում մերձարևադարձային շրջաններից մինչև վայրի ծաղիկներով լցված ալպիական մարգագետիններ:

Հայկական ծաղիկներ

Ունենալով հարուստ բուսական աշխարհ՝ Հայաստանում բույսերի բազմազանությունը ապշեցուցիչ է։ 
Տարվա յուրաքանչյուր եղանակին ծաղկող ծաղիկները հիասքանչ են իրենց յուրահատկությամբ: 
Դրանք յուրաքանչյուր անկյունում են և նույնիսկ քաղաքների կենտրոններում:

Բայց կան ծաղիկներ, որոնք աճում են միայն Հայաստանում. 
Դրանցից են՝

Հայկական շուշան

Շուշան հայկական


Այս ծաղիկը կրում է մեր երկրի անունը՝ Հայաստան։ Ծաղկի դեղին գույնն ու նուրբ բույրը զարմանալի են։ Այս տեսակը շատ դեկորատիվ է և իդեալական ծաղկեփնջեր զարդարելու համար: 
Ծաղիկը հիմնականում հանդիպում է Լոռու, Շիրակի, Արագածոտնի և այլ խոնավ տարածքների գյուղական հատվածներում։
Մենք սիրում ենք այս ազգային ծաղիկը։ Ցավալի է հիշել, որ վերջերս հայկական շուշանը գրանցվել է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում։

Հովտաշուշան

Հովտաշուշան


Գարունը Հայաստանում հաճախ թաց է և կատարյալ ժամանակ այս անուշահոտ ծաղկի ծաղկման համար:
Այս նուրբ ծաղիկները, զարդարում են շատերի այգիները։ 
Դրանք նաև հարսանեկան ծաղկեփնջերի նուրբ ծաղիկներ են, որոնք հիանալի համադրվում են այլ պարզ երանգներով ծաղիկների հետ։ Ասում են նաև, որ այն հաջողություն է բերում սիրո մեջ:

Հիրիկ

Հիրիկ


Դուք կարող եք Հայաստանում հանդիպել այս շքեղ ծաղկի մի քանի ենթատեսակ: Դրանք հիմնականում հանդիպում են Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում՝ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում: 
Երանգները վարդագույնից մինչև մանուշակագույն են, շագանակագույնից մինչև սպիտակ: Ծաղիկը ամենից հաճախ ծաղկում է ապրիլից հունիս ամիսներին:

Անմոռուկ

Անմոռուկ

Անմոռուկը սովորաբար ունենում է տարբեր գույներ, ինչպիսիք են կապույտ, վարդագույն, սպիտակ և դեղինը: 
Սակայն հայկական անմոռուները մանուշակագույն են։
Այս յուրահատուկ և գեղեցիկ ծաղիկները հատուկ նշանակություն ունեն բոլոր հայերի համար։

Վայրի կակաչներ

Վայրի կակաչներ

Մինչ ամբողջ աշխարհում հիանում են կակաչներով՝ գարնանից մինչև ամառվա սկիզբ, շատերը չեն կարող տեսակը համարել իրենց սեփականը: 
Հայկական կակաչը կամ papaver lateritium-ը Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ տեսակ է։ Այս վառ կարմիր ծաղիկը կարող եք նկատել Հյաստանի լեռներում, շատ դեպքերում նույնիսկ քաղաքների անկյուններում։

Ինչ խոսք, Հայաստանում անգամ ծաղիկներն ունեն բնավորություն՝ ամուր և ինքնուրույն։

Սիրով՝ Flowers Home: