Ամենահազվադեպ հանդիպող ծաղիկների 10 տեսակ

Ամենահազվադեպ հանդիպող ծաղիկների 10 տեսակ
դիտումների քանակ 2719
/
Ամսաթիվ 29-10-2020 15:36
/
Ավելացնող Flowershome

1. Յութան Պոլուո

Այս ծաղիկը հայտնաբերել է չինացի ֆերմերը` պողպատե խողովակները մաքրելու ժամանակ: Այս ծաղիկը հողի կարիք չունի և աճում է ցանկացած կոշտ մակերևույթի վրա: Շատ երկար ժամանակ հավատում էին, որ այն աճում է միայն բուդդայական տաճարներում` ոսկուց պատված Բուդդայի արձանների վրա:

2. Ուրվական-խոլորձ

Ուրվական խոլորձը ոչ միայն հազվագյուտ բույս է, այլեւ շատ հետաքրքիր: Այն 20 տարի շարունակ համարվել էր ոչնչացված: Այս բույսերն այնքան հազվադեպ են, որ դրանց բնական վերարտադրությունը համարյա անհնար է դարձել: Նրանք ընդհանրապես չեն սնվում ֆոտոսինթեզի գործընթացից, քանի որ տերևներ չունեն: Սնուցելու համար ուրվական խոլորձներին անհրաժեշտ է հատուկ տեսակի սունկ, որը կցվում է բույսի արմատներին և կերակրում է այն:

3. Կոկիո

Կոկիոն ևս մեկ հազվագյուտ ծաղիկ է, որը ծաղկում է Հավայան ծառերի որոշակի տեսակների վրա: Այս ծառը հայտնաբերվել է 1860 թվականին և 1950 թվականին արդեն համարվում էր ոչնչացված: Սակայն 20 տարի անց հայտնաբերվեց այդ տեսակի միակ ծառը, որը, ցավոք, 1978 թվականին ոչնչացվեց հրդեհներից: Այնուամենայնիվ, ծառի ճյուղերից մեկին հաջողվեց փրկել և նույնիսկ պատվաստել մյուս հավայի ծառերի մեջ:

4. Թութակի կտուց

Հայտնի է որպես ծայրաստիճան հազվագյուտ բույս՝ թութակի կտուցանման այս ծաղիկը համարվում է ոչնչացված, չնայած որոշ սիրահարներ այլ կերպ են մտածում: Նրա հայրենիքը Կանարյան կղզիներն է: Սկզբնական շրջանում նրանց միակ փոշոտողները թռչունների կոնկրետ տեսակ էր, որը վաղուց արդեն վերացել է:

5. Ջիբրալթարյան խեժ

Աճելով միայն Ջիբրալթարի բարձր ժայռերի վրա՝ համարվում էր, որ այս խեժը անհետացել է Երկրի երեսից: Բարեբախտաբար, 1994 թ.-ին լեռնագնացը հայտնաբերեց այս բույսի մեկ նմուշ: Այս պահին դրա սերմերը գտնվում են հատուկ պահպանման տարրաներում, իսկ բույսն աճեցվում է Ջիբրալթարի բուսաբանական այգիներում և Լոնդոնի թագավորական բուսաբանական այգիներում:

6. Նեֆրիտային որթատունկ

Նեֆրիտային որթատունկը հայտնի է իր կապույտ-կանաչ, ճանկերի նման ծաղիկներով: Ծաղիկը փոշոտվում է չղջիկների կողմից, որոնք սիրում են խմել նրա նեկտարը: Այս հազվագյուտ ծաղիկներն այժմ վերացման սպառնալիքի տակ են՝ կլիմայի փոփոխության և դրանց բնական միջավայրի սիստեմատիկ փոփոխման պատճառով:

7. Շոկոլադե տիեզերք

Այս ծաղիկը բնիկ մեքսիկացի է և համարվում է վայրի բնությունից ոչնչացված շուրջ 100 տարի: Այս պահին դուք կարող եք գտնել այս բույսի միայն անպտուղ տեսակ, որը բուծվել է 1902 թվականին: Դրա ծաղիկներն ունեն 3-4 սմ տրամագիծ, իսկ ամռանը՝ վանիլի հոտ:

8. Կադուպուլա

Չնայած այս ծաղիկը հեշտությամբ է աճեցվում, այն համարվում է շատ հազվադեպ` ծաղկի շատ, շատ դժվարությամբ գտնելու պատճառով: Ծաղիկն ինքնին աճում է Շրի Լանկայի կղզիներում, բայց ծաղկում է միայն կեսգիշերին և ծաղկումից անմիջապես հետո մահանում է: Ենթադրվում է, որ երբ ծաղիկը ծաղկում է, Նագասը (կիսաառասպելական կերպար) երկնքից իջնում է երկիր` այս ծաղիկը Բուդդային տալու համար:

9. Վեներայի դեղին և մանուշակագույն կոշիկներ

Խոլորձների հազվագյուտ տեսակ է, որը ժամանակին տարածված է եղել ամբողջ Եվրոպայում: Մի քանի օրինակներ հայտնաբերվել են 1917 թվականին Մեծ Բրիտանիայում գոլֆի խաղադաշտում: Այս ծաղկի սոխուկի գինը հասնում է 5000 ԱՄՆ դոլարի: Ինչպես ուրվական խոլորձի դեպքում՝ ծիլերը պետք է ունենան հատուկ սունկ այն կերակրելու համար: Միայն որոշ ժամանակ անցէ ծաղիկը սկսում աճեցնել սեփական տերևները:

10. Դիակի ծաղիկ

Սումատրանյան այս ծաղիկը որքան հազվադեպ է, այնքան էլ տհաճ բույր ունի: Այս բույսի ծաղիկների բարձրությունը հասնում է 2 մետրի: Այն ամենախոցելի ծաղիկներից է, այս ծաղկի աճը կախված է բույսը կերակրող որթատունկից: Ճանճերն ու բզեզները հրապուրվում են փտող հոտից և դառնում են այս բույսի փոշոտողները: