Ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել Փետրվարի 14–ին

Ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել Փետրվարի 14–ին
դիտումների քանակ 313
/
Ամսաթիվ 18-01-2022 11:59
/
Ավելացնող Flowershome

Մոտենում է սիրահարների կողմից ամենասպասված՝ սիրտո տոն կան Սուրբ Վալենտին կոչվող տոնը։ Սա այն օրն է, որը հնարավորություն է տալիս բոլորին ևս մեկ անգամ խոսելու զգացմունքների մասին։ Սա նաև այն օրն է, երբ սիրահար զույգերը փոխանակվում են գեղեցիկ և օրիգինալ նվերներով՝ իրենց սերը այդ կերպ արտահայտելու համար։

Բայց, պետք է նշենք, որ այս օրը հնարավոր չէ պատկերացնել առանց գեղեցիկ ծաղիկների, որքան էլ որ օրիգինալ և շքեղ լինի ընտրված նվերը։ Հենց այդ մասին էլ խոսելու ենք այսօրվա մեր նյութում։

Flowers Home-ն այսօր իր ընթերցողին ներկայանում է խորհուրդներով, որոնք բնականաբար կվերաբերվեն Վալենտին տոնի համար նախատեսված ծաղիկներին։ 

Դե ինչ, եկեք միասին քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի Սիրո տոնը խորհրդանշող ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների պարունակությունը։ Սկսեցինք։

Սկզբում խոսենք այն մասին, թե ինչ ծաղիկներ կարող է պարունակել սիրով լցված փունջը։

  • Վարդագույն պիոններ – այս նուրբ և շքեղ ծաղիկը համարվոււմ է սիրո, երիտասարդության, ռոմանտիկ հարաբերությունների խորհրդանիշը։ Այն շքեղ տեսք է հաղորդում ցանկացած ծաղկեփնջի։
  • Սպիտակ և մուգ կարմիր աստղածաղիկներ – այս փոքրիկ, բայց անչափ գեղեցիկ ծաղիկը ուժեղ զգացմունքների, համակրանքի, կապվածության խորհրդանիշն է։
  • Կարմիր կակաչներ – այս ծաղիկները Ձեր փոխարեն կխոսեն ջերմ հարաբերությունների և հավատարմության մասին։
  • Եվ իհարկե վարդեր – այս դեպքում գույնի և տեսակի ընտրությունը էական չէ, քանի որ վարդը կա և մնալու է բոլոր ժամանակների լավագույն ընտրություններից մեկը։ Կախված գույնից՝ վարդը ևս կարող է արտահայտել տարբեր իմաստներ։

Որքան էլ խոսենք ծաղիկների խորհրդի մասին, միևնույն է պետք է հիշենք մեկ գլխավոր խորհուրդ.

«Սիրո տոնին, յուրաքնաչյուր ծաղիկ պետք է առաջին հերթին խոսի անկեղծ սիրո և տաք զգացմունքների մասին»։

Այս հարցի շուրջ մոտեցումը փոխվում է այն դեպքում, երբ ծաղիկները նախատեսված են ոչ թե ընկերուհու, այլ կնոջ համար։ Կնոջ համար ամենագեղեցիկ ընտրություն են կակաչները, շուշանները, արխիդեաները և այլն։

Իսկ քա՞նի ծաղիկ պետք է պարունակի ծաղկեփունջը։

Միանշանակ պատասխան ասել հնարավոր չէ։ Քիչ քանակության ծաղիկները ևս հնարավոր է ձևավորել այնպես, որ փունջն իր գեղեցկությամբ չզիջի այլ փնջերի։ Այստեղ ամեն ինչ կախված է ֆլորիստի գաղափարներից և պրոֆեսիոնալիզմից։ Իսկ այս հարցում, մեծ սիրով Ձեզ օգնության կարող են հասնել Flowers Home-իի պրոֆեսիոնալ մասնագետները։

Ծաղկի ընտրության հարցում կա ևս մեկ կարևոր կետ։ Սիրելիի համար ընտրված փունջը պետք է անթերի տեսք ունենա՝ լինի թարմ, առանց բծերի, ցողունը պետք է լինի կանաչ և, իհարկե պետք է ունենա անմոռանալի բույր։

Դե ինչ, Ձեզ մնում է միայն լավ պատրաստվել տարվա ամենաերջանիկ օրվան, չխնայել ոչինչ Ձեր սիրելիի օրը տոն դարձնելու համար։ Չէ՞ որ կյանքի լավագույն պահերը մնում են մեր հիշողության մեջ ընդմիշտ։

Մե՜ծ սիրով՝ Flowers Home: