Ի՞նչ ծաղիկ նվիրել մայրիկին

Մայրիկին ծաղիկ նվիրելու համար հատուկ առիթ փնտրել պետք չէ, քանի որ նա ամենաթանկ և անփոխարինելի մարդն է Ձեր կյանքում: Բայց եկեք խոստովանենք, որ մայրիկի համար ծաղիկ ընտրելը միշտ էլ բարդ գործընթաց է եղել: Այսօր Flowers Home-ը կառաջարկի մի քանի միտք օրիգինալ նվեր մատուցելու համար: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները նույնիսկ ամենահամեստ ծաղկեփունջը կվերածեն վառ և անմոռանալի նվերի: Դե ինչ, եկեք ընտրենք ամենաշքեղ փունջը մայրիկի համար:
Ամենից առաջ անհրաժեշտ է հիշել, թե որ ծաղիկն է դուր գալիս Ձեր մայրիկին: Նախ ֆիքսենք, որ գեղեցիկ փնջի գրավականը թարմ ծաղիկներն են, իսկ հետո պետք է հաշվի առնել այլ նյուանսներ:
- Ծաղկի տերևները, թերթիկները և ցողունը պետք է լինեն թարմ և չունենան բծեր:
- Վարդեր գնելու դեպքում, հատուկ ուշադրություն դարձրեք թերթիկների առաձգականությանը:
- Ընտրված ծաղիկը պետք է ունենա թարմ և տրամադրություն հաղորդող բույր:
- Փունջը չպետք է ունենա տխուր և հոգնած տեսք:
Իսկ հիմա ամենակարևորը՝ ծաղիկների ընտրությունը:
- Բիզնեսով զբաղվող մայրիկներին դուր կգան շուշանները, վարդերը և քրիզանթեմները:
- Տնային տնտեսուհին այն կինն է, ով ստեղծում է ջերմ ու հարմարավետ միջավայր: Նա ուրախությամբ կընդունի վառ գույն ունեցող կակաչները, հերբերաները և վարդերը:
- Անսահման ռոմանտիկ մայրիկները սիրում են հովտաշուշան, յասաման, դաշտային ծաղիկներ:
- Ակտիվ և նպատակասլաց մայրիկները նախընտրում են շուշաններ, կալաներ, դաշտային ծաղիկներ և վարդեր
Սիրով՝ Flowers Home.