Ինչպե՞ս ճիշտ չորացնել ծաղիկները

Ինչպե՞ս ճիշտ չորացնել ծաղիկները
դիտումների քանակ 2137
/
Ամսաթիվ 10-11-2022 11:32
/
Ավելացնող Flowershome

Չորացված ծաղիկներն ունեն ինչ-որ յուրահատուկ ռոմանտիկա, այդպես չէ՞։

Հատուկ առիթներին նվիրված ծաղիկների պահպանումը կարող է հիանալի միջոց լինել ժամանակավոր ինչ-որ բան երկարատև հուշի վերածելու համար: 
Պահպանված ծաղիկներն ի վիճակի են առաջացնել այդ ծաղկեփնջի նվիրման պահին ապրած զգացողությունները։

Իսկ ինչպե՞ս ճիշտ մշակել դրանք։
Իրականում լավագույն մեթոդ գտնելը կախված է Ձեր ցանկացած վերջնական արդյունքից և ծաղիկների տեսակներից, որոնք ցանկանում եք պահպանել: 

Լավագույնն այն է, որ Ձեր ծաղկեփունջը հնարավորինս արագ չորացնեք, քանի որ լիովին հասունացած և ամբողջովին բացված ծաղիկները, ամենայն հավանականությամբ, կկորցնեն որոշ ծաղկաթերթիկներ չորացման ընթացքում: 

Չորանալուց հետո դուք կարող եք պահել ծաղիկները փակ տուփի մեջ կամ դնել մութ, սառը, բայց ոչ խոնավ վայրում։

Օդով չորացվող ծաղիկներ

Օդով չորացվող ծաղիկներ

Օդով չորացումը, հավանաբար, ամենատարածված, ամենահին և ավանդական մեթոդներից մեկն է, որը նվազագույն միջոցների կարիք ունի:

Պարզապես կտրեք ցողունի հիմքի ավել հատվածը, փունջը հիմքից կապեք և մի քանի օր գլխիվայր կախեք։ 

Այս մեթոդը ավելի լավ է աշխատում ավելի ամուր ցողուններով ծաղիկների համար: Բայց շատ ծաղկափոշի ունեցող ծաղիկները, ինչպիսիք են շուշանները կամ կակաչները, լավ չեն ենթարկվի օդի չորացմանը, քանի որ դրանցից կթափվի ծաղկափոշին:

Միկրոալիքային վառարանում կամ չորացնող սարքում չորացվող ծաղիկներ

Չորացնող սարքում չորացվող ծաղիկներ

Միկրոալիքային վառարան կամ չորացնող սարքի միջոցով Ձեր ծաղիկները չորացնելը շատ ավելի արագ է, քան օդով չորացումը և այդպես ծաղիկը կարող է ավելի լավ պահպանել գույնը: 

Այս մեթոդը արդյունավետ է ավելի հաստ և շատ թերթիկներով ծաղիկների համար, սակայն նուրբ թերթիկներով ծաղիկները կտուժեն այս գործընթացից:

Ծաղիկների չորացում` ծաղկամանում

Ծաղիկների չորացում ծաղկամանի մեջ

Սա հատկապես լավ է աշխատում ավելի ամուր ցողուններով ծաղիկների համար, ինչպիսիք են հորտենզիաները, քանի որ ցողունները այս գործընթացում անբաժանելի մաս են:

Ձեզ անհրաժեշտ է միայն ցողունները դնել մի քանի սանտիմետր ջրի մեջ և թողնել մինչև չորանա: 

Ծաղիկների չորացում՝ սեղմելով

Ծաղիկների չորացում՝ սեղմելով

Ի տարբերություն մյուս մեթոդների, սեղմված ծաղիկները կորցնում են իրենց բնական ձևը, փոխարենը դառնում են գրեթե ամբողջովին հարթ: 

Կախված ծաղկից և օգտագործվող մեթոդից՝ սեղմված ծաղիկները կարող են դառնալ բառացիորեն թղթի պես բարակ և գրեթե կիսաթափանցիկ:

Սեղմված ծաղիկները կարելի է շրջանակել, տեղադրել լուսանկարների ալբոմում կամ օգտագործել օրինակ՝ հեռախոսի պատյանները Ձեր տարբերակով զարդարելու համար:

Դրանք պետք է պահել զգույշ և խուսափել փոշուց. չորացած ծաղիկները փոշոտ դառնալուց հետո շատ դժվար է մաքրել, քանի որ դրանք կարող են մաքրելիս ջարդվել:

Մեծ բողբոջներով ծաղիկները, ինչպիսիք են պիոնները կամ վարդերը, ավելի ճիշտ է չորացնել առանց սեղմելու, քանի որ դրանք ավելի հավանական է, որ ձևափոխվեն այդ գործընթացում: 

Սեղմելով ծաղիկները գրքերում

Սեղմելով ծաղիկները գրքերում

Այս մեթոդը պարզ է! 
Ծաղիկները դրեք լրացուցիչ թղթի վրա և փակեք գիրքը: Սպասեք մոտ 10 օր և վերջ, պատրաստ է։

Միշտ օգտագործեք մեկ այլ, լրացուցիչ թղթի շերտ, որպեսզի խոնավության դուրս գալուց հետ ծաղիկը չվնասի գիրքը: 

Նախքան ծաղկի չորացնելը փորձարկեք մի քանի տարբեր մեթոդներ՝ հասկանալու համար, թե որն է Ձեզ մոտ ստացվում:
 
Հաջողություն ենք մաղթում։

Սիրով՝ Flowers Home