Ինչպե՞ս են ծաղիկները ստանում իրենց գույնը

Ինչպե՞ս են ծաղիկները ստանում իրենց գույնը
դիտումների քանակ 1330
/
Ամսաթիվ 04-08-2022 12:12
/
Ավելացնող Flowershome

Գրավիչ կարմիր, դեղին, վարդագույն և նույնիսկ երբեմն կանաչ. ծաղիկների տպավորիչ շարքն անվերջ է։

Գրավիչ ծաղիկներ

Մարդիկ ծաղիկները սիրում են հենց իրենց գույների պատճառով։ 
Բոլորը, միշտ հիանում են ծաղկած ծաղիկների գեղեցիկ գույներով, բայց քչերը գիտեն, թե ինչպես են դրանք ձեռք բերում իրենց գույները։

Կան մի շարք գործոններ՝ կապված նրանց գենետիկայի, կենսաբանության և էվոլյուցիոն պատմության հետ:
Այսպիսով, ինչն է ծաղիկներն այդքան գունեղ դարձնում: 
Ահա այդ բոլոր գործոնները.

  • Գունանյութեր (անտոցիանիններ, ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ, պլաստիդներ, քլորոֆիլ)
  • Գենետիկա
  • Էվոլյուցիա
  • Մարդկային ազդեցությունը (գենետիկ մոդիֆիկացիայի միջոցով)
  • pH մակարդակները (հողը թթվայնության աստիճան)

Ծաղկի բնական գույնի պատճառը նույնն է, ինչ այն, թե ինչու մարդը կարող է ծնվել շագանակագույն կամ շիկահեր մազերով, ունենալ կապույտ կամ կանաչ աչքեր։
Սա բխում է ծաղկի ԴՆԹ-ից: 

Բույսերի ԴՆԹ-ի գեները ուղղորդում են բջիջներին արտադրել տարբեր գույների պիգմենտներ, որոնց շնորհիվ ձևավորվում է նրանց գույները: 

Ծաղիկների գույնի գենետիկա ունենալու պատճառը էվոլյուցիոն գոյատևման խնդիրն է: Ծաղիկները բույսերի վերարտադրողականության մասերն են։ Նրանք ձգում են փոշոտողներին, որպեսզի հավաքեն ծաղկափոշին և տեղափոխեն այն այլ ծաղիկների վրա:

Փոշոտողներն ու ծաղիկները

Կան ապացույցներ, որ բացի փոշոտողներին գրավելուց, ծաղիկները զարգացել են մարդկանց համար գրավիչ լինելու կարողությունը:
Եթե ծաղիկը գունավոր է և գեղեցիկ, մենք՝ մարդիկ, սկսում ենք մշակել այդ բույսը։ Սա ապահովում է, որ այն շարունակի աճել և վերարտադրվել:

Գունավոր ծաղիկների ոչ բոլոր տեսակներն են ինքնուրույն առաջացել: 
Մարդիկ որոշ ծաղիկների ուղղորդել են դեպի իրենց հատուկ գույները: 
Այս պրոցեսը հեշտ չէ և կարող է տարիներ պահանջվել կատարյալ գույնին հասնելու համար:

Պատկերացրեք, թե ինչպես եք արքայական վարդերի փունջ ստանում կամ պարզապես հիանում եք ձեր բակում աճեցված ծաղիկներով:

Ծաղիկներն առանձնահատուկ են, անգամ, գույներով: 
Իսկ Flowers home–ում դրանց գույները երևակայությունից դուրս են և առանց սահմանների։

Պարզապես ընտրեք այն գույները, որոնք լավագույնս կհամապատասխանեն նրան, ով ստանալու է ծաղիկները։
Մնացածի մասին կհոգանք մենք։

Սիրով՝  Flowers home: