Երաժշտության ազդեցությունը բույսերի աճի վրա

Բույսերը կարող են զգալ և արձագանքել ջերմաստիճանի փոփոխություններին, վատ պայմաններին և նույնիսկ մարդու հպմանը: Բայց կարո՞ղ են նրանք ձայներ լսել:
Վաղուց հայտնի է այն հիմնավորումը, որ բույսերի հետ խոսելը կարող է բարելավել դրանց աճը: Դրա պատճառը, հավանաբար, նման է այն պատճառին, որ երաժշտության որոշ տեսակներ կարող են դրականորեն ազդել բույսերի աճի վրա:
Երբ խոսքը վերաբերում է այդ ազդեցութունը հասկանալուն, թվում է, որ դա ոչ այնքան երաժշտության հնչյունների մասին է, որքան ձայնային ալիքների կողմից ստեղծված թրթռումների: Պարզ ասած, թրթռումները շարժում են առաջացնում բույսերի բջիջներում, ինչը խթանում է բույսի ավելի շատ սննդանյութեր արտադրելուն:
Ցանկացած ձայն, ներառյալ երաժշտությունը, օգնում է խթանել բույսերի աճը:
Հետազոտողների կարծիքով, երաժշտության ազդեցության տակ գտնվող բույսերը կարող են անգամ ծաղկել, քանի որ նրանք ստանում են բարձր մակարդակի խնամք և հատուկ ուշադրություն իրենց խնամողների կողմից:
Եթե դուք բույսերի սիրահար եք, ով փնտրում է տարբերակներ, որոնք կօգնեն բույսին ավելի առողջ և արագ աճել, ապա այո, կարող եք մտածել ձեր բույսերի համար երաժշտություն ընտրելու մասին:
Լավագույնս ընտրություն կատարելու համար պետք է իմանալ, որ՝
- Բույսերը նախընտրում են լարային գործիքներ
- Դասական երաժշտությունը խթանում բույսի աճը
- Ծանր մետալիկ երաժշտությունը մեծացնում է բույսերի զանգվածը, իսկ մրգերի դեպքում՝ լավացնում համը
- Ջազը նույնպես բույսերի սիրելի երաժշտություններից է
Իսկ ո՞ր հնչյուններից է պետք խուսափել: Երաժշտությունն ընտելիս իմացեք, որ՝
- Շատ բասը վնասում է բույսերին
- Բույսերը անտարբեր են քանթրի երաժշտության նկատմամբ
- Շարունակական աղմուկը կարող է սպանել բույսերին
- Բույսերը բացասաբար են արձագանքում կոպիտ խոսքին և զգացմունքներին (ցավ և զայրույթ)
Flowers Hom-ը առաջարկում է փորձել դասական կոմպոզիտորների, ինչպիսիք են՝
- Վիվալդին
- Հայդենը
- Բեթհովենը
- Բրամսը
- Շուբերտը
- Մոցարտը
- Մալերը
- Բախը
- Շոպենը
Եթե ցանկանում եք փորձել երաժշտության ազդեցությունը ձեր սեփական բույսերի վրա, կարող եք հետևել մեր խորհուրդներին և կիսվել արդյունքով:
Սիրով ՝ Flowers Home: