Ինչպե՞ս խնամել վարդը

Եթե որոշել եք տանը վարդ աճեցնել, ապա շարունակեք կարդալ այս հոդվածը:
Երբ արդեն գնել եք վարդը, մի շտապեք միանգամից տնկել այն, փոխարենը վարդը դրեք հարավ կամ հարավարևմուտք նայող պատուհանագոգին և թողեք, որ այն ադապտանա նոր միկրոկլիմային:
Այժմ եկեք հասկանանք, թե ինչ է անհարաժեշտ այս գեղեցիկ բույսի ճիշտ աճի համար:
Վարդի աճին նպաստում են՝
- բույսի հարավ կամ հարավարևմուտք նայող պատուհանագոգին գտնվելը,
- պարարտացված հողը,
- տարվա տաք եղանակներին թարմ օդի առկայությունը,
- աճի ակտիվ շրջանում առատ ջուրը,
- ծաղկամանի փոփոխությունը ըստ բույսի աճի:
Վարդի աճին վնասում են՝
- սառը ոռոգման ջուրը,
- շոգ վայրում գտնվելը,
- չորացած ծաղիկների և տերևների չհեռացնելը,
- հողից հող տեղափոխության ժամանակ արմատի վնասումը,
- վնասատուները կամ հիվանդությունները,
- տաք ձմեռը:
Վարդը պետք է ջրել այնքան հաճախ, որքան ցամաքում է հողը։ Ջուրը պետք է լինի ծորակից, բայց 1 օր սենյակային ջերմաստիճանում թողած։ Բույսը հարկավոր է երեկոները ցողել եռացրած-սառացրած ջրով, հեռացնել չորացած տերևները: