Ինչպե՞ս ընտրել գարնանային ծաղկեփունջ

Ինչպե՞ս ընտրել գարնանային ծաղկեփունջ
դիտումների քանակ 845
/
Ամսաթիվ 21-03-2022 14:45
/
Ավելացնող Flowershome

Գարունը գեղեցիկ եղանակ է։ Այն իր հետ բերում է թարմության հաճելի զգացում, գույներ և նոր շունչ՝ կյանքը նորովի սկսելու համար։

Երբ խոսում ենք այս եղանակի մասին, չենք կարող չանդրադառնալ այն տոներին, որոնք նշվում են հենց այս եղանակին։ Իսկ որտեղ կա տոն, այնտեղ անպակաս են բազմերանգ փնջերն ու կոմպոզիցիաները։

Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես ընտրել գարնանային եղանակին համահունչ ծաղկեփունջ։

Ծաղկեփունջ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա նրբությանը, թեթևությանը և գույներին, փորձեք ծաղկեփունջը համեմատել գարնան հետ և գտնել առնվազն 3 նմանություն։ Կակաչ, հակինթ, նարգիզ, շուշան և այլն։ Սրանք այն ծաղիկներն են, որոնք ամենից հաճախ կհանդիպեք գարնանային կոմպոզիցիաների կազմի մեջ։

Գարնանային ծաղկեփնջերը պետք է պարունակեն միայն բնական ատրիբուտներ, արհեստական տարրերը չեն հաղորդում գարնանային տրամադրություն։ 

Իսկ այժմ ներկայացնենք 5 ամենագարնանային ծաղիկները, որոնք կիրառում են ֆլորիստները թարմ ծաղկեփնջեր ստանալու համար։

  1. Նուրբ կակաչներ – այս ծաղիկը գարնան սկզբի և փոփոխությունների խորհրդանիշն է։ Կակաչների տարբեր գույները թույլ են տալիս ստանալ գեղեցիկ և ջերմ ծաղկեփունջ՝ հարազատ մարդկանց նվիրելու համար։
  2. Ձնծաղիկներ – ռոմանտիկ և փխրուն այս ծաղիկը կօգնի Ձեզ ընդգծել Ձեր յուրահատուկ վերաբերմունքը հասցեատիրոջ նկատմամբ։
  3. Նարգիզներ – այս ծաղկի նրբության կողքով անտարբեր չի անցնի ոչ մի իգական սեռի ներկայացուցիչ։
  4. Հիրիկ – ստեղծագործել սիրող անձանց կարող եք նվիրել ծաղկեփունջ, որի պարունակության մեջ ընդգրկված կլինի հենց այս ծաղիկը։ Այն փոխանցում է թարմ մտքեր և նոր շունչ՝ ստեղծագործելու համար։
  5. Շքեղ պիոններ – Այս ծաղիկներն ամենից շատ ծաղկում են գարնան ավարտին։ Այն անբացատրելի նրբագեղություն է հաղորդում ցանկացած փնջի և կոմպոզիցիայի։

Որպես դեկոր ծաղկեփնջին կարող եք ավելացնել թարմ տերևներ, գարնանային բույսեր և այլ ատրիբուտներ։ Իսկ երբ հերթը հասնում է գունային գամմային, ապա կանգ առեք սպիտակ, կրեմագույն, վարդագույն, կապույտ, մանուշակագույն և դեղին գույների գեղեցիկ համադրությունների վրա:

Այսօր մեր առաքելությունն էր օգնել Ձեզ պատկերացում կազմել գարնանային փնջերի ընդհանուր տեսքի, նրանց կողմից փոխանցվող տրմադրության և գունային համադրությունների մասին։ Իսկ նման բնորոշումներ ունեցող ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների մեծ տեսականին կարող եք գտնել մեր կատալոգում։

Մաղթում ենք Ձեզ գարնանային տրամադրություն։

Սիրով՝ Flowers Home.