Ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել Մարտի 8-ին
Մարտի 8, տոն, որը նշում են աշխարհի մի շարք երկրներում, տոն, որի գլխավոր ատրիբուտն են դարձել գեղեցիկ ծաղկեփնջերն ու գարնանային կոմպոզիցիաները։
Կանանց միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1909 թվականին։ Սկզբնական շրջանում տոնը կոչվում էր «Աշխատավոր կանանց միջազգային օր», հետագայում դարձավ տոն, որ դարձավ կանանց իրավունքների արտահայտման ձևերից մեկը:
Այս օրը գրեթե բոլորը փորձում են ժպիտ պարգևել իրենց շրջապատող կանանց՝ մայրիկին, տատիկին, քրոջը, սիրած էակին կամ ուղղակի ընկերուհուն։
Առանձնահատուկ բարդություն է իրենից ներկայացնում այս տոնի համար նախատեսված ծաղկեփնջի կամ կոմպոզիցիայի ընտրությունը, քանի որ յուրաքանչյուր ծաղիկ իր խորհուրդն ունի, որը խորհուրդ չի տրվում անտեսել։
Ուրեմն, հենց այս մասին էլ այսօր Flowers Home-ը կխոսի Ձեզ հետ։
Որպես կանոն, այս օրը ծաղկի սրահները ամենագունաշատն են լինում՝ լայն ընտրության հնարավորություն ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, այս կամ այն կոմպոզիցիայի ընտրության ժամանակ կարևոր է հաշվի առնել մի քանի առանցքային փաստ.
- Մարտի 8–ի համար նախատեսված ծաղկեփնջերը չպետք է պարունակեն արհեստական ատրիբուտներ, ճոխ և ոչ տեղին զարդեր։
- Առաջնահերթությունը տվեք բնական զարդերին, արհեստական դեկորը մղեք երկրորդ պլան։ Ընտրեք մինիմալիստական փաթեթավորում։
- Ուշադրություն դարձրեք ծաղիկների թարմ տեսքին և բույրին։
- Գունային սպեկտորը լայն է, կարող եք հաշվի առնել հասցեատիրոջ գունային նախասիրությունները։
Իսկ այժմ անդրադառնանք այն ծաղիկներին, որոնք կարող ընդգրկվել Մարտի 8-յան ծաղկեփնջերի կազմի մեջ։
- Կակաչներ – այս ծաղիկները ամենահաճախն են ընտրում կանանց տոնի համար։ Կակաչները գարնանային տրամադրություն են ստեղծում։ Այս ծաղիկը կարել է նվիրել Ձեզ շրջապատող բոլոր կանանց, նույնիսկ գործընկերուհիներին։
- Վարդեր – տարվա ցանկացած եղանակի լավագույն ընտրությունը։ Սակայն այս ծաղկի ընտրության դեպքում խորհուրդ է տրվում առավելությունը տալ նուրբ գույներին։
- Ձնծաղիկներ, նարգիզներ, մանուշակներ – գարնան ավետաբեր ծաղիկներն ավելի հաճախ ընտրում են հայրիկները՝ իրենց աղջիկներին շնորհավորելու համար:
- Շուշաններ – այս ծաղկի հանդեպ անտարբեր չի մնում ոչ մի իգական սեռի ներկայացուցիչ։ Այն ոչ միայն աչքի է ընկնում իր տեսքով, այլև յուրահատուկ բույրով։
- Գերբերա – այս ծաղիկը կարելի է նվիրել ավելի տարեց կանանց։ Սրանք հարգանքի արտահայտման համար նախատեսված լավագուն տարբերակներն են։
- Քրիզանթեմներ – Սա ևս նախատեսված է տարեց կանանց համար։ Այս ծաղիկները դիմացկուն են և մեծ խնամքի կարիք չեն զգում։
- Միմոզա – նուրբ բույր ունեցող այս ծաղիկը արևային տրամադրություն է փոխանցում։ Այս ծաղկի յուրահատուկ տեսքը թույլ է տալիս օգտագործել համադրելով այն նաև այլ ծաղիկների հետ։
Դե ինչ, անհամբեր գարունը ջնջել է փետրվար ամսի վերջին օրերը, կրճատելով ցուրտ ձմեռը, ուստի վստահ եղեք, որ գարնանային տոները չեն ուշանա, այնպես որ սկսեք նախապատրաստական աշխատանքները։ Դե, իսկ օգնության կարիք գալու դեպքում հիշեք, որ մեր մասնագետները պատրաստ են իրենց խորհուրդներով ավելի դյուրին դարձնել այդքան բարդ թվացող ընտրությունը։
Գարնանային սիրով՝ Flowers Home։