Ինչպե՞ս հոգ տանել կակաչների մասին

Ինչպե՞ս հոգ տանել կակաչների մասին
դիտումների քանակ 1253
/
Ամսաթիվ 29-06-2021 16:46
/
Ավելացնող Flowershome

Կակաչների կյանքի տևողությունը՝ լավ խնամքի դեպքում, 5-7 օր է: Հետևեք մեր ցուցումներին, որպեսզի կարողանաք երկար վայելել կակաչների ներկայությունը Ձեր ծաղկամանում:

  • Ծաղկամանի մեջ ջուրը պետք է լցնել 1/3 չափով, սենյակային ջերմաստիճանի ջրով:
  • Պոկեք ցողունից բոլոր այն տերևները, որոնք կմնան ջրի տակ:
  • Յուրաքանչյուր կակաչի ցողունից կտրեք 2 սմ՝ անկյունաձև:
  • Փոխեք ջուրը 2-3 օրը մեկ:
  • Տեղադրեք ծաղկամանը զով վայրում, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից:

Այս ամենի հետ մեկտեղ, համոզվեք, որ կակաչները տեղադրված են չափսերին համապատասխան ծաղկամանի մեջ, քանի որ ծաղկի ցողունը չափազանց նուրբ է և կարող է վնասվել նույնիսկ ջրի մեծ քանակությունից: