Կակաչների մասին

Կակաչների մասին
դիտումների քանակ 4047
/
Ամսաթիվ 11-03-2022 13:35
/
Ավելացնող Flowershome

Կակաչները գարնանային ֆիլմի ամենասիրված հերոսներից են։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք մեր այսօրվա նյութը նվիրել այս նուրբ ծաղիկներին։

Իսկզբանե վայրի կակաչները աճել են Միջերկրական ծովում, Կովկասում և Միջին Ասիայում: Նկատելով այդ ծաղկի գեղեցկությունը, 11-րդ դարից նրանց սկսել են աճեցնել նաև Պարսկաստանում և հարակից այլ երրկներում։ Պարսիկները այս ծաղկին կոչեցին «երկրային սիրո մարմնավորում»։ Արևմտյան Եվրոպա բույսերը ժամանել են 1559 թվականին, որից հետո ակտիվորեն տարածվել են ողջ աշխարհով մեկ։

Ներկայումս հայտնի է շուրջ 4000 տեսակի կակաչ, ընդ որում դրանց մեջ կան սորտեր, որոնց ծաղկի տրամաչափը հասնում է 20 սմ–ի։

Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ կակաչների մասին։

  • Եվրոպայում տարածման առաջին տարիներին ծաղիկը դարձել էր բարձր խավի և հարստության նոր խորհրդանիշը։
  • 17-րդ դարի սկզբին Նիդեռլանդները վերապրեց «կակաչի տենդը», որի ընթացքում կակաչների մի շարք սորտերի արժեքները գերազանցեցին հավանականության բոլոր սահմանները։
  • Կակաչի մասին հիշատակվում է Օմար Հայամի ստեղծագործություններից մեկում, որը գրվել է 12–րդ դարում։ Իսկ Հաֆեզը, 14-րդ դարի պարսկական բանաստեղծը, պնդում էր, որ ծաղիկը գերազանցում է գեղեցկությամբ նույնիսկ վարդին:
  • Սև կակաչ աճեցնելու առաջին փորձերն արվել են 1637 թվականին՝ Հոլանդիայում, ընդ որում այս պրոցեսը իրականացնող անձին որպես մրցանակ խոստացվել էր 100 000 ոսկե մետաղադրամ։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլանդիայի շատ բնակիչներ փրկվել են քաղցած մահից ՝ սնվելով կակաչի սոխուկներով։
  • Շատ մուսուլմանական երկրներում կակաչը համարվում է սուրբ ծաղիկ։

Կենսուրախ նուրբ կակաչները գարնան, ջերմության և վերածննդի խորհրդանիշն են։ Նրանք կդառնան ցանկացած տոնի գեղեցիկ զարդարանքը։ Իսկ մեր կատալոգում դուք կգտնեք գեղեցիկ ծաղկի և մեր ֆլորիստների նուրբ գաղափարների միաձուլման արդյուքնում ստացված շքեղ ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների մեծ տեսականի։