Կանաչ ծաղիկներ

Կանաչ ծաղիկներ
դիտումների քանակ 912
/
Ամսաթիվ 03-11-2022 11:31
/
Ավելացնող Flowershome

Կանաչ ծաղիկները խորհրդանշում են կյանքը, բնությունը, երիտասարդացումը և հաջողությունը: 

Թեև դրանք բավականաչափ տարածված չեն տոնական ծաղկեփնջերում, այնուամենայնիվ, հնարավոր է ստեղծել իսկապես օրիգինալ կոմպոզիցիաներ ցանկացած առիթի համար: 
Կանաչ ծաղիկը կարող է յուրահատուկ շունչ հաղորդել ծաղկեփնջին։

Գիտնականներն ապացուցել են, որ մարդու աչքերը բոլորից լավ ընկալում են կանաչ սպեկտրը։
Կանաչ գույնին նայելիս մեր աչքերը հանգստանում են:

Կանաչ գույնով շրջապատված լինելն օրինակ՝ աշխատավայրում օգնում է կենտրոնանալ և արդյունավետ աշխատել, իսկ տանը՝ հանգստանալ ծանր օրվանից հետո: 

Կանաչը գարնան, ծաղկման, բնության գույնն է։ Այն մեզ ուղեկցում է մեր կյանքի ընթացքում միշտ և ամենուր, ուստի նրա բացակայությունը ձմռանը, շատ նկատելի է մեզ համար։

Կանաչ ծաղկեփնջեր

Կանաչ ծաղկեփունջը անսովոր նվեր է, որը անպայման կտպավորի ստացողին:
Նման ծաղիկներն ավելի քան տեղին են ծաղկեփնջերում՝ ընկերներին, գործընկերներին, ղեկավարությանը, ստեղծագործ երևակայությամբ օժտված և ոչ ստանդարտ նվերներ սիրող ծանոթներին։

Ամենհաճախ օգտագործվող կանաչ երանգով ծաղիկները

Կանաչ վարդ

Կանաչ վարդ

Կանաչի երանգներով սպիտակ վարդերը խորհրդանշում են նոր կյանք։
Կարծում ենք շատ եք հանդիպել հարսանեկան փնջերում, ահա և պատճառը։ 

Գիտե՞ք, որ կանաչ վարդերը հույս և լավատեսություն են փոխանցում: Նրանք կատարյալ են նաև, երբ փորձում եք առաջին տպավորություն թողնել դիմացինի վրա։

Դրանք առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարում, Փարիզում, և անմիջապես համարվել “բնության սխալը”: 
Չնայած բոլոր դժվարություններին, դրանք սիրվել են և կամաց-կամաց երկրպագուներ ձեռք բերել ամբողջ աշխարհում:

Կանաչ մեխակ

Կանաչ մեխակ

Ըստ քրիստոնեական լեգենդի՝ մեխակներն առաջին անգամ հայտնվել են Երկրի վրա Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ։ 
Այնտեղ, որտեղ թափվում էին Մարիամ Աստվածածնի արցունքները, աճում էին այս ծաղիկները՝ այդպիսով դառնալով մայրական սիրո խորհրդանիշ։ 

Կանաչ մեխակներն իրենց նուրբ թերթիկներով և վառ գույնով դարձել են աշխարհի ամենահայտնի ծաղիկներից մեկը: 
Հիանալի համադրվում են ցանկացած գույնի հետ և օգնում ստեղծել օրիգինալ և անմոռանալի կոմպոզիցիա։ 
Երանգները կարող են տատանվել թույլից մինչև վառ կանաչ։

Կանաչ քրիզանթեմ

Կանաչ քրիզանթեմ

Քրիզանթեմը բազմաթիվ պատմություններ և իմաստներ ունի: Ճապոնիայում նույնիսկ «երջանկության» փառատոն է անցկացվում ամեն տարի՝ նշելու այս ծաղկի օրը։

Կանաչ քրիզանտեմը շատ սիրվել է մարդկանց կողմից՝ իր պայծառ ու թարմ տեսքի շնորհիվ։
Այս անսովոր ծաղիկներից փունջը գեղեցիկ ընտրություն է մայրիկներին նվիրելու համար: 

Այսօր դուք ոչ ոքի չեք զարմացնի դասական ծաղկեփնջով, բայց կարող եք ընտրել յուրահատուկ կոմպոզիցիա՝ Ձեր նվերը տպավորիչ դարձնելու համար:
Համոզված եղեք, որ կանաչ ծաղիկները արժանի են հայտնվելու նվիրվող ծաղկեփնջերում։

Սիրով՝ Flowers Home