Պատրաստվում ենք կանանց միամսյակին

Պատրաստվում ենք կանանց միամսյակին
դիտումների քանակ 1015
/
Ամսաթիվ 03-03-2022 11:02
/
Ավելացնող Flowershome

Եկեք ընդունենք, որ կանայք իրենց ներկայությամբ զարդարում են Երկիր մոլորակը։ Նապալեոնական հատկություններով օժտված այս էակները լցնում են կյանքը, գույներ տալիս դրան և էլեգանտ դարձնում աշխարհը։ Հաշվի առնելով այս ամենը, կնամեծար հայ ազգը Կանանց միջազգային օրը վերածեց կանանց միամսյակի։

Այո, Հայաստանում Մարտի 8-ից Ապրիլի 7–ը գրեթե բոլոր տղաները ձգտում են ընտրել օրիգինալ նվերներ՝ իրենց սիրելիին անակնկալներ մատուցելու համար։ Այս օրերին ամենից հաճախ գնվող նվերներից են օծանելիքները, քաղցրավենիքներով նվեր տուփերը, ժամացույցները, պայուսակները, խոհանոցային էլեկտրոնիկան և այլն։ Սակայն անհերքելի փաստ է, որ այս բոլոր նվերները համալրվում են գեղեցիկ գարնանային ծաղիկներով՝ անակնկալն ավելի լիարժեք դարձնելու համար։

Նախորդ նյութում խոսեցինք Մարտի 8–ի համար ընտրված ծաղիկների և դրանց նշանակության մասին։ Իսկ այժմ Flowers Home-ը կխոսի կանանց տեսակների և նրանց բնավորությանը համահունչ ծաղիկների մասին։

  1. Նուրբ և երիտասարդ – եթե այս բառերը Ձեր ընկերուհու կամ կնոջ մասին են, ապա ավանդական վարդերը և կակաչները այդքան էլ հարմար չեն միամսյակը շնորհավորելու համար։ Հաշվի առնելով երիտասարդների նախասիրությունները կարող ենք ասել, որ այս դեպքում տեղին կլինի ընտրել ալստրեոմերիաներ, շուշաններ, քրիզանթեմներ, դաշտային ծաղիկներ պարունակող ծաղկեփնջեր կամ կոմպոզիցիաներ։
  2. Եթե Ձեր սիրելիին բնորոշ են ինքնաբավությունն ու ինքնուրույնությունը, ապա հիշեցնենք, որ նրանց զարմացնելը բավականին դժվար է ստացվում։ Մենք առանձնացրել ենք ամենամեծ տպավորություններ փոխանցող ծաղիկները՝ գերբերաներ, գիպսոֆիլաներ, պիոնավարդեր, քրիզանթեմներ, լիզյանտուսներ և այլն։ Փնջերը կարելի է զարդարել թարմ էվկալիպտներով։
  3. Երբ խոսքը վերաբերվում է իսկական լեդիներին, ապա պետք է նշենք, որ նրանք գնահատում են նրբագեղությունը, ճշգրտությունը և հստակությունը, ուստի խուսափեք գունային կտրուկ անցումներով և չափից դուրս վառ ըտնրություններց։ Ընտրությունը կարող է կանգ առնել հոլանդական վարդերի, կակաչների, պիոնների կամ կալաների վրա։ Այս դեպքում ավելի շատ կենտրոնացեք և հիշեք Ձեր սիրելիի կողմից ամենից շատ սիրված ծաղկի անունը։
  4. Իմաստուն և նպատակասլաց կանանց համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի ծաղիկներ, որոնք կընդգծեն նրանց ինքնավստահությունը։ Որքան էլ, որ զարմանալի է, բայց այս կանայք սիրով ընդունում են կարմիր, սպիտակ կամ վարդագույն վարդերը։ Քրիզանթեմները ևս կարող են լինել իդեալական ավելիին ձգտող կանանց համար։
  5. Համեստ և քչախոս աղջիկներին ու կանանց առաջին հայացքից թվում է, թե չափազանց հեշտ է անակնկալ մատուցել։ Սակայն մենք կհերքենք այդ միֆը։ Նման կանայք ավելի պահանջկոտ են քնքշանքի և ուշադրության հարցում։ Ուստի պետք է ընտրել նուրբ ծաղիկներ, որոնք կամբողջացնեն Ձեր սիրելիի կերպարը։ Համեստ կանայք սիրում են քրիզանթեմներ, գիպսոֆիլաներ, գունավոր կակաչներ։ Ճոխությունը և չափսերը նրանց համար ևս նշանակություն չունեն, այստեղ պետք է ուշադրություն դարձնել ծաղկեփնջի կամ կոմպոզիցիայի էսթետիկ և տրամադրություն հաղորդող տեսքին։

Դե ինչ, Flowers Home-ը կատարեց ևս մեկ կարևոր առաքելություն, Ձեզ մնում է միայն քաղել այս նյութից Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան և անցնել իդեալական ծաղկեփնջի ընտրման գործընթացին։

Ձեզ մաղթում ենք գարնանային տրամադրություն։