Կարմիր գրքում գրանցված ծաղիկները
Երկիր մոլորակը ձգտում է կատարելության և այս հարցում նրան աջակցում են նաև ծաղիկները՝ իրենց նրբությամբ և շքեղությամբ։ Սակայն, երբեմն, մարդկային անբարեխիղճ վերաբերմունքը, կլիմայական անբարենպաստ պայմանները և բնական աղետները ֆլորայի որոշ ներկայացուցիչների կանգնեցնում են անհետացման վտանգի առաջ՝ ապացուցելով այն փաստը, որ ծաղիկներն ամենուր են, նույնիսկ՝ Կարմիր գրքում։
1948 թվականին կազմավորված համաշխարհային միությունը ուսումնասիրում է ոչնչացման եզրին կանգնած բույսերը, կազմում դրանց ցանկը և զբաղվում այդ բույսերի պաշտպանությամբ։ Իսկ այժմ մենք կխոսենք այն բույսերի մասին, որոնք գտել են իրենց տեղը ՀՀ Կարմիր գրքում։
- Արևադարձ – Բույսը հիմնականում ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին։ Այս բույսի որոշ տեսակներ կարող են ծառայել որպես դեղաբույս։ Սակայն, ցավոք այն իր գեղեցկությամբ իր տեղն է գտել ոչնչացման եզրին կանգնած բույսերի շարքում։
- Գնարբուկի որոշ տեսակներ – Այստեղ իրենց տեղն են գտել Կոմարովի, սրտատերև, սքանչելի և վորոնովի տեսակները։ Կովկասյան էնդեմիկ բույսեր են, որոնք հայտնվել են ՀՀ Կարմիր գրքի առաջին հրատարակություններում։
- Երեքնուկ նեղատերև – Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում։ Գեղեցիկ և նուրբ ծաղկի պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։
- Մեղվամուշկ – Բույսի ծաղիկները, տերևները և ցողունն ունեն հակամանրէային ազդեցություն և օգտագործում են միջատների դեմ։ Իսկ եթերայուղերն օգտագործվում են դեղագործության մեջ։ Եվ, չնայած իր օգտկար հատկությունները, այս բույսը ևս իր տեղն է գտել ՀՀ Կարմիր գրքում։
- Իժալեզու – Հայաստանում տարածված է Ապարանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում։ Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Մարդածին գործոնի պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։
Մեր ցանկում ներկայացված է նմանատիպ բույսերի չնչին մասը։ Flowers Home-ն այս նյութը նվիրեց վտանգավոր գոտում գտնվող բույսերին, որպեսզի կոչ անի մարդկությանը խնամքով վերաբերվել բնությանը և չստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պատճառով գեղեցիկ բույսերը կհայտվեն ոչնչացման վտանգի առաջ։
Վայելեք ծաղկային աշխարհի ներդաշնակությունը և հիշեք, որ մենք ևս հանդիսանում ենք այն բնության մի մասիկը, որտեղ ապրում են այդ անմեղ արարածները։
Հարգանքներով՝ Flowers Home: