Կոմպոզիցիաների ոճերը ֆլորիստիկայում

Կոմպոզիցիաների ոճերը ֆլորիստիկայում
դիտումների քանակ 919
/
Ամսաթիվ 15-04-2022 13:18
/
Ավելացնող Flowershome

Ֆլորիստիկան ծաղկային յուրահատուկ արվեստ է։ Ֆլորիստները գլուխգործոցների ստեղծման համար կիրառում են և՛ արհեստական, և՛ բնական ծաղկատեսակներ, ինչպես նաև այլ խոտաբույսեր և լրացնող ատրիբուտներ։

Ժամանակակից ֆլորիստիկան զարգանում է անդադար, իսկ մասնագետները փորձոմ են քայլել այդ ճեպընթաց շարժմանը զուգահեռ։

Այսօր կխոսենք կոմպոզիցիաների ոճերի մասին, որոնք կիրառում են ֆլորիստների մեծամասնությունը։

  1. Դեկորատիվ ոճ - օգտագործում են բազմաթիվ տարրեր, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է իր ինդիվիդուալությունը և յուրովի տեսք հաղորդում կոմպոզիցիային։
  2. Վեգետատիվ ոճ - այս ոճով ստեղծված կոմպոզիցիաները բնական տեսք ունեն և ավելի մոտ են բնությանը։ Այս դեպքում կիրառվում է միայն բնական ատրիբուտներ։
  3. Գծային ոճ - այս ոճի հիմնական դետալների մեջ են գծային տեսք հաղորդող տարրերը, որոնք կոմպոզիցիային հաղորդում ե էսթետիկ և չկրկնվող տեսք։
  4. Զանգվածային ոճ - նման կոմպոզիցիաների ստեղծման գործընթացը ժամանակատար է։ Դրանք հիմնականում ունենում են նախապես որոշված ձև՝ սրտաձև,  կոնաձև և այլն։
  5. Թափանցիկ ոճ - թեթև, մինիմալ կոմպոզիցիաները պատկանում են այս ոճին։ Այս կոմպոզիցիաներում բացակայում են դեկորատիվ էլեմենտները։
  6. Խառը ոճ - այս ոճին պատկանում են այն կոմպոզիցիաները, որոնցում կիրառվում է վերևում նշված ոճերից 2 կամ ավելի ոճեր՝ միաժամանակ։