Լավագույն ծաղիկները Վալենտինի օրվա առթիվ

Լավագույն ծաղիկները Վալենտինի օրվա առթիվ
դիտումների քանակ 1275
/
Ամսաթիվ 26-01-2023 12:21
/
Ավելացնող Flowershome

Մենք բոլորս տարբեր կերպ ենք արտահայտում մեր սերը։ 
Իսկ տարվա ամենառոմանտիկ օրը, Վալենտինին, երբ միլիոնավոր մարդիկ իրենց սիրելիներին նվիրում են բացիկներ, ծաղիկներ և շոկոլադներ, հեշտ չէ ընտրել անվերջ թվացող նվերների և ծաղկեփնջերի տարբերակներից։

Դժվար է ասել, թե ինչպես և երբ է սկսվել ծաղիկների օգտագործումը Վալենտինի օրը։ Չնայած, թարմ ծաղիկները միշտ էլ դիտվել են որպես ուշադրության նշան, իսկ նվերներում օգտագործելը եղել է հնարավորություն արտահայտելու զգացմունքները։

Այսօր Վալենտինի օրը թերի է առանց ծաղիկների: Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ ընտրության տարբերակները շատ են, և մենք հաճախ վստահ չենք, թե ո՞ր ծաղիկը կամ ծաղկեփունջն ընտրել։ 

Վստահեցնում ենք, որ ընտրությունը մեզ հետ հեշտ է։ 
Տես ամենառոմանտիկ ծաղիկները և դրանց հատուկ նշանակությունները ներքևում:

Վարդեր

 Անակնկալ

Սկսենք ամենաակնհայտ ընտրությունից:
Վարդերը Վալենտինի օրվա ամենահայտնի և գրավիչ ծաղիկներն են ամբողջ աշխարհում: 
Ժամանակի ընթացքում այս ծաղիկները դարձել են ինչպես ֆլորիստների, այնպես էլ սպառողների սիրելին՝ շնորհիվ իրենց նուրբ ծաղկաթերթիկների, գեղեցիկ գույների և խորը բույրի:

Կարմիր վարդերը հայտնի են որպես սիրո գլխավոր խորհրդանիշներ: Բայց պարտադիր չէ ընտրել հենց այդ գույնը։ 
Տարբեր գույների վարդերը կարող են տարբեր իմաստներ ունենալ: 

Կակաչներ

Փունջ «Մեր սիրո գույնը»

Թեև դրանք ավելի հայտնի են որպես գարնան ծաղիկներ, կակաչները լավ ընտրություն են Վալենտինի օրվա համար, քանի որ ունեն խորը և ռոմանտիկ բազում իմաստներ։
Կակաչները աներևակայելի գրավիչ են և միևնույն ժամանակ, իրենց բնույթով հանգստացնող:
Այս ծաղկի գույներն ունեն իրենց բնորոշ բացատրությունները։

Խոլորձներ

 Կոմպոզիցիա «Տանգո»

Երկար ժամանակ համարվելով շքեղության և կատարելագործման խորհրդանիշ՝ խոլորձներն ունեն մի շարք ռոմանտիկ նշանակություններ, ինչպես՝ գեղեցկությունը, սերը, ուժը և հմայքը:

Այս էլեգանտ ծաղիկները միշտ չէ, որ հանդիպում են ծաղկեփնջերում, ուստի դրանք արտասովոր երանգ են հաղորդում, երբ հայտնվում են ծաղկեփնջերում: 

Դրանք հազվագյուտ և նուրբ գեղեցկություն ունեն:
Վարդագույն խոլորձները խորհրդանշում են ջերմություն և հմայք։

Վալենտինի օրը ամբողջ աշխարհում

Ճապոնիա

Ճապոնիայում կանայք են առաջին քայլն անում Վալենտինի օրը։ 
Նրանք են տղամարդկանց նվերներ տալիս, իսկ տղամարդիկ նվիրում են մարտի 14-ին: Այդ օրը հայտնի է որպես Սպիտակ օր, երբ տղամարդիկ կանանց տալիս են սպիտակ շոկոլադ կամ այլ սպիտակ նվերներ՝ ի նշան իրենց սիրո:

Հարավային Կորեա

Ինչպես Ճապոնիայում այնպես էլ Հարավային Կորեայում կանայք են նվերներ տալիս տղամարդկանց՝ Վալենտինի օրը, իսկ տղամարդիկ նվիրում են “Սպիտակ” օրը: 

Բայց Հարավային Կորեան ունի նաև երրորդ տոն, որը հայտնի է որպես Սև օր, որը նշվում է ապրիլի 14-ին։
Այդ օրը միայնակ ընկերները հավաքվում են միասին՝ լապշա ուտելու և նշելու իրենց միայնակ լինելը։ Օրը կոչվում է սև, որովհետև հիմնական լապշան սև սոուսով է:

Գանա

Գանայում ամեն ինչ շոկոլադի մասին է: Փետրվարի 14-ին նրանք նշում են Շոկոլադի ազգային օրը, և բացի զարդերից, նվերներից ու ծաղիկներից, մեծ ուշադրություն են դարձնում նաև շոկոլադե նվերների վրա:
Գանան աշխարհի երկրորդ ամենամեծ շոկոլադ արտադրող երկիրն է, ուստի կարելի է ասել, որ նրանք գրեթե բոլորին շոկոլադ են նվիրում:

Ստեղծեք Ձեր սեփական պատմությունը այս Վալենտինին։
Այժմ, երբ Դուք գիտեք թե որոնք են Վալենտինի օրվա լավագույն ծաղիկները, ժամանակն է ընտրել Ձեր տարբերակը: 
Գտեք ամենագեղեցիկ ծաղկեփնջեն այստեղ։
Սիրով՝ Flowers Home