Լավագույն հարսանեկան փունջը

Լավագույն հարսանեկան փունջը
դիտումների քանակ 949
/
Ամսաթիվ 10-01-2022 11:46
/
Ավելացնող Flowershome

Հարսանյաց արարողություն – օր, որի մասին բարձրաձայն երազում են աղջիկները, իսկ իրենց ընտրյալները լուռ, բայց անհամբեր են սպասում այդ օրվան: Դա այն օրն է, երբ դետալները լրացնում են մեկը մյուսին, երբ ամեն ինչ ունի իր գույնը, իր իմաստը և իր կարևորությունը: Այս շարքում իր կարևորությամբ աչքի է ընկնում նաև հարսանեկան փունջը, որը պետք է դառնա նորահարսի ողջ օրվա ընկերը:

Հարսանեկան փնջի անհաջող ընտրությունից խուսափելու համար, այսօր Flowers Home-ը կխոսի այդ փնջերի կարևորության և յուրահատկության մասին: Մեր օրերում հարսանեկան արարողությունների կազմակերպումն ավելի բարդ է դարձել՝ բոլորիս հայտնի կարանտինային պայմանների պատճառով, ինչը ստիպում է ավելի ուշադիր և մանրակրկտորեն ընտրել յուրաքանչյուր դետալ:

Այն, որ մենք ակամա հետևում ենք նորաձևությանը, դա փաստ է, քանի որ յուրաքանչյուր սրահում տարբեր ժամանակներում առաջարկվում են այնպիսի ծաղկեփնջեր, որոնք համահունչ են թրենդներին: Կան մի քանի բնութագրիչներ, որոնք բլորոշ են հենց հարսանեկան փնջերին:

  • Գույն – եթե մի ժամանակ միատոն հարսանեկան փնջերը լավագույն ընտրությունն էին համարվում, ապա մեր օրերում գունային համադրությունները դարձել են ավելի թրենդային: Իհարկե, անհրաժեշտ է կարևորել գույների ներդաշնակություն:
  • Նրբություն – հարսնացուի փնջի տեսքը պետք է քնքշության զգացում հաղորդի և լինի եթերային: Որքան բնական և նուրբ լինի ծաղկեփունջն, այնքան ավելի համահունչ կդառնա հարսանեկան մնացած դետալների հետ:
  • Մինիմալիզմ – արդեն ընդունված փաստ է, որ փնջի մեծությունը ճոխության մասին չի խոսում: Հարսանեկան փունջը կարող է լինել փոքրիկ, բայց լինի նրբության և ճոխության իրական համադրություն:
  • Սեզոնայնություն – սա ևս թրենդ է, որը չի կորցնում իր ակտուալությունը: Մասնագետները մշտապես ուշադրություն են դարձնում այն փաստին, թե որ եղանակին է կայանալու հարսանեկան արարողությունը: Օրինակ, գարնանը ծաղկեփնջերը հավաքվում են նարցիսներից, ամռանը՝ պիոններից և վարդերից, աշնանը՝ քրիզանթեմից և այլն:

Ստիլիստների կարծիքով հարսի ծաղկեփունջը էներգիայի և ոգեշնչման աղբյուր պետք է դառնա, ուստի հաճախ նախապես քննարկում են, թե ինչն է ոգեշնչում, կամ ինչպիսի ծաղիկներից է ստանում էներգիա հարսանեկան արարողության գլխավոր մեղավորը:

Չմոռանաք, որ ըստ ավանդույթի հասի փունջը պետք է բաժին հասնի արարողության ներկա աղջիկներից մեկին: Այս էստաֆետի փոխանցման ձևը ևս որոշում է հարսնացուն, ուստի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այս փաստը:

Դե ինչ, մեր կատալոգում կարող եք գտնել այնպիսի հարսանեկան ծաղկեփնջեր, որոնք կստիպեն ձեզ ժպտալ և ավելի սրտատրոփ սպասել ձեր կյանքի ամենաշքեղ օրվան:

Այս անգամ պատրաստել էինք այսքանը:

Սիրով՝ Flowers Home: