Մայրության և գեղեցկության տոն

Մայրության և գեղեցկության տոն
դիտումների քանակ 285
/
Ամսաթիվ 07-04-2022 12:58
/
Ավելացնող Flowershome

1995 թվականից ի վեր, ապրիլի 7-ը Հայկական օրացույցերում նշվեց կարմիր գույնով, ի շնորհիվ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի։ Այդ օրը հռչակվեց որպես մայրության և գեղեցկության տոն։

Տոնը համարվում է կրոնական և ունի կարևոր խորհուրդ, որի մասին էլ ասյօր Flowers Home-ը կխոսի Ձեզ հետ։

Ապրիլի 7-ին Առաքելական եկեղեցում նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը և ամենուր կատարվում է Պատարագ՝ բոլոր մայրերի և այդ բերկրանքին սպասող կանանց օրհնության համար։
Մայրանալով՝ Աստվածածինը նորովի մատուցեց մարդկությանը մայր դառնալու գաղափարը։ Եվ, ինչպես Աստվածածինը մոտեցավ Աստծուն, այնպես էլ յուրաքանչյուր կին՝ մայրանալով ավելի մոտ է կանգնում Արարչին։

Բացի այդ, Ապրիլի 7-ը ևս մեկ առիթ է հասարակությանը հիշեցնելու այն մանուկների մասին, ովքեր երազում են մայր և առհասարակ ընտանիք ունենալու մասին։

Գեղեցիկն էլ առաջին հերթին բոլորս ասոցացնում ենք մայրերի հետ, հենց այդ պատճառով էլ օրը կոչվել է այս տարբերակով։ Բնականաբար, գեղեցիկ ասվածը միայն արտաքին գեղեցկության մասին չէ, խոսքն առաջին հերթին հոգու և մտքերի գեղեցկության մասին է։

Այս օրը Ձեզ կյանք տված մայրերին և Ձեզ մանուկ պարգևած կանանց երջանկացնելու լավագույն առիթն է, բաց չթողնեք այն։ Մենք խորհուրդ ենք տալիս ընտրել ամենանուրբ և շքեղ  ծաղկեփունջը և երեկոն անցկացնել Ձեր կյանքումի ամենակարևոր կանանց անփոխարինելի ներկայությամբ։

Դե, ավանդույթի համաձայն, առանձնացնենք այն ծաղիկները, որոնք կարող եք ընտրել Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ՝

  • կակաչներ
  • երիցուկներ
  • պիոններ
  • վարդեր
  • հովտաշուշաններ
  • հերբերաներ

Սիրով՝ Flowers Home: