Միմոզաների մասին

Իրականում, միմոզան Ավստրալիայում աճող մշտադալար թուփ է, որը սիրում է ջերմ և խոնավ կլիման: 19-րդ դարից այն սկսեց ակտիվ տարածում գտնել ողջ աշխարհում: Այսօր միմոզան համարվում է գարնան և վերածննդի խորհրդանիշը:
Այս ծաղիկն այնքան սիրվեց աշխարհում, որ 1931 թվականից ի վեր ամեն տարվա փետրվար ամսին Ֆրանսիայում կայանում է միմոզայի փառատոնը, որը տևում է 10 օր:
Դե, իսկ այժմ «Flowers Home»-ը ներկայացնում է 5 շա՜տ հետաքրքիր փաստ միմոզայի մասին:
- Օծանագործների սերը միմոզա ծաղկի հանդեպ անսահման է: Հենց դա է պատճառը, որ այն իր բույրով ընդգրկվել է լեգենդար Chanel №5-ի բաղադրության մեջ:
- Վաճառքի ենթակա միմոզաները հավաքում են միայն գիշերը, երբ եղանակը սառն է: Պատճառն այն է, որ ծաղկի թերթիկները չափազանց նուրբ են և պահանջում են զգուշություն:
- Այս ծաղիկը շատ մշակույթներում արեգակի և անվերջության խորհրդանիշն է:
- Ծաղիկն աճեցվել է, նույնիկս, Հին Եգիպտոսում, որպես Ռա աստծո մարմնավորում:
- Միմոզայի եթերայուղը նպաստում է զուգընկերների միջև փոխըմբռնման հաստատմանը: