Նվիրե՞լ ծաղիկներ Ամանորին
Ամանորը պայծառ ու գեղեցիկ տոն է, որը սիրում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները: Այն հրաշքների, լավ տրամադրության և, իհարկե, նվերների տոն է։ Այս օրը մոռացվում են բոլոր հոգսերը, և յուրաքանչյուրը փորձում է նոր շունչ հաղորդել իր և իր հարազատների կյանքին։ Դե իհարկե որտեղ տոն, այնտեղ նվերներ և անսահման անակնկալներ։
Իսկ արդյո՞ք Ամանորին ծաղկեփունջ նվիրելը ճիշտ է։
Գուցե, առաջին հայացքից թվա, թե Նոր Տարին ծաղիկներով շնորհավորելը տարօրինակ կլինի, բայց Flowers Home–ը պատրաստվում է կոտրել այդ կարծրատիպը։
Ծաղիկն ունիկալ նվեր է և նպատակահարմար է նվիրել բոլոր տոներին, այո, նույնիսկ Ամանորին։ Օրինակ, Եվրոպական բազում երկրներում Ամանորին ծաղիկ նվիրելը ընդունված երևույթ է։ Իհարկե այն կարելի է նվիրել համադրելով որևէ մնայուն նվերի հետ։
Որպես կարևոր փաստ նշենք, որ այդ օրը ծաղիկ կարող եք նվիրել յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցչի, առանց բացառության։
Վստահեցնում ենք, որ Ձեր մայրիկը, քույրիկը, սիրելին և տատիկը հաճույքով կընդունեն թարմ և ջերմություն տարածող ծաղիկները՝ ցուրտ ձմռանը։
Այս տոնին բացառեք արհեստական ծաղիկները նույնիսկ բնակարնի զարդարանքների համար։ Իսկ, թե ինչպիսի ծաղիկներով փնջեր կամ կոմպոզիցիաներ կարելի է նվիրել այդ օրը, կախված է հասցեատիրոջ նախասիրություններից։ Օրինակ, եթե Ձեր սիրելին սիրում է կակաչներ, ապա մեծ շքեղ կակաչներից կազմված թարմ փունջը նրան միանշանակ ժպիտ կպարգևի:
Փունջը կարող է պարունակել սառը գույներ ունեցող տարրեր՝ ձմեռային շունչը պահպանելու համար։ Ամանորյա դետալները ևս կարևոր են, քանի որ դրանք փնջերին յուրահատուկ հեքիաթային տեսք են տալիս։
Իսկ ինչպիսի՞ դետալներ են նախընտրում ավելացնել փնջերում ֆլորիստները։
- Եղևնու ճյուղեր – մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ եղևնու ճյուղերն ամենից շատ են հաղորդում հեքիաթային և տոնական տրամադրություն։
- Ֆլորիստներն այս տոնին հաճախ կիրառում են նաև բամբակը՝ ձյան տեսք հաղորդելու համար։
- Դարչինի ձողիկներ, չորացրած մանդարիններ և նարնջի օղակներ։ Ահա այս համադրության շնորհիվ ծնվում է տոնի ամբողջական տրամադրությունը։
Ի դեպ, կարևոր դեր է խաղում փաթեթավորումը, որի վրա կարող է լինել Ամանորն ու այդ տարին խորհրդանշող նախշեր և գույներ։
Դե ինչ, Ամանորյա աժոտաժի մեջ չմոռանաք հարազատներին ժպիտ պարգևելու ձեր առաքելության մասին։ Ձեզ ուրախ տոներ։
Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։