Նվիրելու արվեստը

Նվիրելու արվեստը
դիտումների քանակ 68
/
Ամսաթիվ 02-11-2021 13:53
/
Ավելացնող Flowershome

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ծաղիկ նվիրելը նուրբ արվեստ է, որին տիրապետելը կարևոր է անհարմար դրությունից խուսափելու համար: Սա հնագույն արվեստ է՝ զգացմունքի, շնորհակալության, հարգանքի մասին խոսելու համար:

Յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի բնորոշ են տոներ ու արարողություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է կիրառել հատուկ ծաղկատեսակներ:

Օրինակ, հետաքրքիր է, որ Եվրոպական շատ երկրներում զույգ թվով ծաղիկները հաջողության և երջանկության նշան են, իսկ կենտ թվով ծաղիկները նախատեսված են ցավակցության, թաղման արարողության համար: Իսկ, ինչպես գիտեք, Հայկական մշակույթում ճիշտ հակառակ պատկերն է:

Ֆրանսիայում և Անգլիայում կարմիր վարդերը բուռն սիրո և կրքի մասին են խոսում, ուստի այն նվիրում են միայն սիրելի կնոջը: Ֆրանսուհուն դեղին քրիզանթեմ նվիրելը չափազանց համարձակ քայլ կլինի, քանի որ այն դավաճանության խորհրդանիշն է Ֆրանսիայում: Մյուս կողմից դեղին ծաղիկները իտալական մշակույթում ջերմ մաղթանքների, խաղաղության մասին են խոսում:

Հունգարական մշակույթում քրիզանթեմները տխրության և սգո խորհրդանիշն են: Բուլղարիայում այս ծաղիկը տրագեդիայի, տխրության խորհրդանիշն է, իսկ գեորգենիների փունջը այստեղ անպատասխան սիրո նշան է:

Պատկերը բոլորովին այլ է Ճապոնիայում: Այստեղ քրիզանթեմների փունջը ուրախությամբ կընդունի յուրաքանչյուրը: Քանի որ այն բարության, մաքրության և արդարության խորհրդանիշն է: Այստեղ խուսափեք նվիրել մեխակներով պատրաստված փնջեր, դրանք տխրության մասին են խոսում:

Չինական մշակույթում բամբուկից պատրաստված փունջը նվիրվածության նշան է, իսկ արխիդեաները լավագույն տարբերակն են կնոջն իր գեղեցկության մասին հիշեցնելու համար: Իսկ պիոնները զգացմունքները խոստովանելու համար լավագույն ընտրությունն են:

Լատինական Ամերիկայում սպիտակ ծաղիկ կարելի է նվիրել կյանքի ամենագեղեցիկ պահերին, իսկ կարմիր ծաղիկները նախատեսված են տխուր արարողություններ համար:

Հոլանդիան կակաչների երկիրն է: Այստեղ նվիրում են կենտ թվով ծաղիկներ, բացառելով 13-ը: Իսկ տխուր առիթների համար նախընտրում են սպիտակ լիլիաները և քրիզանթեմները:

Ծաղիկ նվիրելու արվեստին տիրապետելը կարևոր է յուրաքանչյուրիս համար, այնպես որ հետևեք մեզ և շարունակեք տեղեկացված լինել այդ արվեստի յուրահատկությունների մասին: