Ո՞վ է ֆլորիստը

Ծաղիկները միշտ էլ եղել են գեղեցիկ և ակտուալ նվեր ցանկացած առիթի դեպքում: Իսկ ո՞վ է ստեղծում այն գեղեցիկ տարբերակները, որոնց մեջ ընտրություն կատարելը մեծ արարողություն է դառնում:
Ֆլորիստն այն մարդն է, ով կարողանում է ստեղծել ծաղիկների գեղեցիկ և յուրահատուկ համադրություններ: Նա կարող է աշխատել մի քանի ուղղություններով․
- Փնջերի հավաքում - այս դեպում մասնագետն զբաղվում է գեղեցիկ ծաղկեփնջերի պատրաստման աշխատանքներով, որը պահանջում է բարձր ճաշակի զգացում:
- Իրադարձային ֆլորիստիկա – այս դեպքում մասնագետն զբաղվում է դեկորատիվ աշխատանքներով:
- Ինտերեր դիզայն – այստեղ մասնագետը բնական և արհեստական ծաղիկների և բույսերի շնորհիվ ստանում է չկրկնվող ինտերիեր դիզայն:
Ի՞նչ պետք է իմանա ֆլորիստը
Ինչպես յուրաքանչյուր մասնագիտության դեպքում, այստեղ ևս իդեալականին մոտ աշխատանք կատարելու համար պահանջվում է աշխատանքային մեծ փորձ, պետք է հաշվի առնել, որ ֆլորիստիկան ևս պահանջկոտ մասնագիտություն է, այն ստիպում է հետևել թրենդներին և նորաձևությանը:
Մասնագիտական հմտությունների մեջ կարելի է առանձնացնել՝
- Ճաշակի զգացում
- Կրեատիվություն
- Հեղինակային ոճ
- Համբերատարություն
- Հաղորդակցման և մարդկանց հեշտ ըմբռնելու հատկություն
- Արագաշարժություն
- Ձգտում դեպի նորարություններ:
Կարիերայի հեռնկարները ֆլորիստիկայում
Այս մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի շուկայում: Աշխատատեղեր կարող եք գտնել ծաղկի սրահներում, տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերություններում և այլն:
Կարիերայի սկիզբը դնում է օգնականի աշխատանքը, այնուհետև քայլ-քայլ շարունակվում է հաջողության ճանապարհը դեպի պրոֆեսիոնալիզմ:
Սիրով՝ Flowers Home: