Քո ծննդյան ծաղիկը

Քո ծննդյան ծաղիկը
դիտումների քանակ 1943
/
Ամսաթիվ 06-07-2022 15:17
/
Ավելացնող Flowershome

Բոլորն էլ գիտեն իրենց կենդանակերպի նշանի կամ ծննդյան քարի մասին: 
Բայց դուք կարող եք զարմանալ, երբ իմանաք, որ յուրաքանչյուր ամիս ունի նաև իր ծննդյան ծաղիկը:

Իրականում ծննդյան ծաղիկները վաղուց են եղել և հայտնի են ամբողջ աշխարհում:
Դրանք ունեն իրենց բնորոշ արտասովոր առանձնահատկությունները և հատուկ նշանակությունները։ Իսկ նշանակությունների մասին ամեն ինչ իմանալը կարող է շատ օգնել, երբ փնտրում եք կատարյալ ծննդյան ծաղիկներ սիրելիներին նվիրելու համար:
Այսպիսով, ահա մեր ուղեցույցը յուրաքանչյուր ամսվա ծննդյան ծաղկի և իր հատկանիշների միասին:

Հունվար՝ մեխակ և ձնծաղիկ

Հունվարի ծննդյան ծաղիկները մեխակներն ու ձնծաղիկներն են։ Ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք այն քչերից են, որոնք ծաղկում են ձմռանը:
Մեխակի նշանակությունը կախված է գույնից։ Վարդագույնը նշանակում է ջերմություն, կարմիրը՝ սեր, սպիտակը՝ մաքուր սեր, իսկ գծավորները՝ ափսոսանք։ 
Ձնծաղիկը յուրահատուկ սպիտակ ծաղիկ է, որը խորհրդանշում է հույս և գեղեցկություն: 

Փետրվար՝ մանուշակ



Փետրվար ամսին ամենաշատ հիշատակվող ծննդյան ծաղիկը մանուշակն է։
Քանի որ փետրվարը կապված է Վալենտինի օրվա հետ, այն միշտ զարմացնում է մարդկանց, երբ նրանք պարզում են, որ վարդերն իրականում ամսվա պաշտոնական ծաղիկները չեն:
Մանուշակները խորհրդանշում են հավատարմություն, քաջություն և ազնվություն։

Մարտ՝ նարգիզ



Քանի որ մարտն այն ամիսն է, որով պաշտոնապես սկսվում է գարունը, տրամաբանական է, որ նարգիզը մարտի հիմնական ծաղիկն է: 
Տարբեր մշակույթներում նարգիզները տարբեր նշանակություններ ունեն: Չինաստանում դրանք հաջողության և բարգավաճման նշան են, քանի որ ծաղկում են չինական Նոր տարում:
Խորհրդանշելով վերածնունդ, բախտ և բարգավաճում, այս ամսին ծնվածները կենսուրախ և լավատես մարդիկ են, ովքեր հեշտությամբ կարող են լուսավորել ինչ-որ մեկի օրը:

Ապրիլ՝ երիցուկ



Պայծառ և ուրախ երիցուկը ապրիլ ամսվա ծննդյան ծաղիկն է։ 
Այս պարզ ծաղիկները խրախուսում են լավատեսորեն նայել կյանքին և խորհրդանշում են մաքրություն, նոր սկիզբ և իրական սեր:

Մայիս՝ հովտաշուշան



Իր նուրբ ծաղիկներով և քաղցր բույրով հովտաշուշանը արքայական հարսնացուների սիրելին է։ Այն փաստը, որ դրանք կարող են ծաղկել միայն կարճ ժամանակով ավելացնում է նրանց բացառիկությունն ու գրավչությունը:
Հովտաշուշաննեը խորհրդանշում են խոնարհություն, երջանկություն, երիտասարդություն և մաքրություն:

Հունիս՝ վարդ



Հունիսին ծնվածները կարող են պարծենալ, որ իրենց ծննդյան ծաղիկը բոլոր ժամանակների ամենահայտնի ծաղիկներից մեկն է: 
Վարդերը դասական ծաղիկներ են, որոնք դարեր շարունակ սիրվել և փայփայվել են շատերի կողմից: Հին եգիպտացիները վարդերն ընծայել են աստվածներին: Իսկ հին հույներն ու հռոմեացիները վարդերը նույնացնում էին սիրո հետ:
Դրանց նշանակությունը կարող է տարբեր լինել՝ կախված գույնից։ Բայց ընդհանուր առմամբ վարդերը գեղեցկության, սիրո, պատվի ու նվիրվածության խորհրդանիշն են։

Հուլիս՝ Ջրաշուշան



Ջրաշուշանները, որոնք հայտնի են նաև որպես «Ջրերի թագուհի»–ներ, խորհրդանշում են կյանքը, սերը և լուսավորությունը: Այս ծաղիկները նշանակում են ուրախություն, քաղցրություն և ծիծաղ:

Օգոստոս՝ կակաչ



Երբ տեսնում ենք, թե ինչպես են քմահաճ կակաչները քամուց ծածանվում, հեշտ է հասկանալ, թե ինչու են նրանք խորհրդանշում հանգստությունը:
Իրականում կակաչի յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը, բայց ընդհանուր առմամբ դրանք խորհրդանշում են երևակայություն։

Սեպտեմբեր՝ աստրա



Աստրաները ամուր, գունագեղ ծաղիկներ են բոլոր տեսակի եղանակների համար, ինչը բացատրում է, թե ինչու են դրանք խորհրդանշում կայունությունն ու համբերությունը:
Փոքրիկ, աստղերի նմանվող և վայրի գեղեցկությամբ այս ծաղիկները խորհրդանշում են նաև սեր, հավատ և իմաստություն:

Հոկտեմբեր՝ նարգիզ



Վառ ոսկեգույն երանգով, փողփողուն տերևներով նարգիզը կատարյալ ծննդյան ծաղիկ է հոկտեմբեր ամսվա համար:
Նարգիզները ցույց են տալիս համառություն և վճռականություն: Իրենց վառ, գունեղ բնույթի պատճառով նրանք նաև ջերմություն և ստեղծագործականության խորհրդանիշն են:

Նոյեմբեր՝ քրիզանթեմ



Քրիզանթեմները՝ արևի խորհրդանիշները, ազնվական դիրք են զբաղեցրել հին մշակույթներում։
Թեև իմաստները տարբերվում են՝ կախված ծաղի գույնից, ընդհանուր առմամբ, դրանք նշանակում են երջանկություն, սեր, երկարակեցություն և ուրախություն:

Դեկտեմբեր՝ Հոլլի (փշարմավ, սրատերև)



Զարմանալի չէ, երբ լսում ենք, որ դեկտեմբեր ամսվա ծննդյան ծաղիկը ուրախ և տոնական հոլլին է։
Թեև այն տեխնիկապես ծաղիկ չէ, մուգ կանաչ տերևներն ու վառ կարմիր հատապտուղները պարզապես գոռում են Սուրբ Ծնունդյան մասին և կատարյալ են ծաղկեփնջերի մեջ ներառելու համար։
Հոլլիները խորհրդանշում են հաջողություն, խաղաղություն և ուրախութուն:

Ձեզ դուր եկավ ձեր ծննդյան ծաղիկը, թե՞ կնախընտրեիք փոխարնել մեկ այլ ամսվա ծաղկով։