Ինչպե՞ս ընտրել "շահող" ծաղկեփունջը

Ինչպե՞ս ընտրել "շահող" ծաղկեփունջը
դիտումների քանակ 471
/
Ամսաթիվ 12-07-2020 16:00
/
Ավելացնող Flowershome

Յուրաքանչյուր երկիր կամ տեղանք շատ վաղուց ունի ծաղիկների դասավորման իր ձևավորած ավանդույթը (փունջ պատրաստելու կանոններ):

Եվրոպական երկրներում մեծ տարածում են ունեցել ծաղկեփնջերը՝ եռանկյունի, բուրգի կամ  օվալի տեսքով: Դրանք տեղակայված էին լինում մեծ, թանկարժեք ծաղկամաններում, հաճախ՝ հատուկ պատվանդանների վրա: Դրանք զարդարում էին մեծ դահլիճներ կամ սրահներ՝ շեշտելով դրանց հարստությունն ու շքեղությունը: Նման ծաղկեփունջը հարմար է հասուն, կայացած կնոջը նվիրելու համար:

Բիդեռմեյեռը ծաղկեփունջ է, որն ունի գերմանական արմատներ: Սկզբնապես, դա փոքրիկ սիմետրիկորեն հավաքված փարթամ ծաղկեփունջ էր՝ խնամքով ընտրված գույներով: Ժամանակ անց ծաղկեփունջը վերափոխվեց, և այսօր այն վայելում է մեծ պահանջարկ բոլոր մայրցամաքների հարսնացուների կողմից: Հարսնացուի ծաղկեփունջը պետք է բաղկացած լինի պաստելային գույների ծաղիկներից (վարդեր, քրիզանտեմներ, կակաչներ և այլն, գիպսոֆիլայի հավելումով): Փունջը պետք է զարդարված լինի թեթև շղարշով կամ երկար թեթև ժապավենով: Նման ծաղկեփնջերը հարմար են երիտասարդ աղջիկներին նվիրելու համար:

Ճապոնիայի և բուդդիզմի երկրների համար բնութագրական են շատ էլեգանտ և արտահայտիչ կոմպոզիցիաները: Դրանք ստեղծվել են որպես նվեր Բուդդային: Մինչև վերջերս, միայն տղամարդիկ իրավունք ունեին կոմպոզիցիա պատրաստելու: Ճապոնական ծաղկեփնջի երեք հիմնական տարրերը խորհրդանշում էին օդը, ջուրը և երկիրը: Նման ծաղկեփնջերը հարմար են օրիգինալ, կրեատիվը նախընտրող աղջիկների և կանանց համար:

Սլավոնական ժողովուրդների ավանդույթներն արտացոլում են այս երկրների բնության ողջ հարստությունը: Մարգարիտները կամ եգիպտացորենը, որոնք տեղադրված են պարզ կավե ամանի մեջ բնության հանգստությունը, գեղեցկությունն ու հմայքն են բերում տուն: Հովանի, անանուխի կամ շուշանի փունջը տունը կլրացնի բնական բույրերով: Սլավոնական ծաղկեփունջը կգնահատվի այն աղջիկների և կանանց կողմից, ովքեր գնահատում են բնական գեղեցկությունը: