Սիրո մասին պատմող 5 ծաղիկները

Ծաղիկները միշտ խոսում են սիրո մասին, լինի դա սեր կյանքի, ընկերների, ծնողների, թե հակառակ սեռի հանդեպ: Երբեմն սերը խոսքերով արտահայտելը ամենաբարդ երևույթն է դառնում, այդ պատճառով Flowers Home-ը կխոսի այն ծաղիկների մասին, որոնք Ձեր փոխարեն կպատմեն Ձեր զգացմունքների մասին:
- Կակաչներ - խորհրդանշում են «կատարյալ սերը»: Ծաղիկը հանդիպում է սիրո մասին բազմաթիվ առասպելներում և ավանդույթներում։ Օրինակ, հունական մշակույթում պատմվում է Կակաչ անունով աղջկա մասին, ով սիրահարվում է դիցաբանական աստվածներից մեկին և ցանկանում է դառնալ ծաղիկ՝ նրան գայթակղելու համար: Կակաչը խորհրդանշում է նաև կիրք և բուռն սեր:
- Վարդեր – այստեղ զարմանալի ոչինչ չկա: Վարդեր, հատկապես կարմիրները, ռոմանտիկ սիրո բարձրագույն խորհրդանիշն են: Այս ծաղկի նուրբ թերթիկների և բույրի գայթակղությանն անհնար է դիմակայել:
- Մեխակներ - այս ծաղիկը երկարակյաց է և ասոցացվում է հավերժական սիրո հետ: Սպիտակ մեխակները խոսում են մաքուր սիրո մասին: Կարմիր մեխակները ջերմության և կրքի նշան են: Այս դեպքում յուրահատուկ նվեր կլինի կարմիր և սպիտակ մեխակների համադրումը մեկ փնջում:
- Պիոններ – այս ծաղկի թուփն ապրում է մնչև 100 տարի և մարմնավորում է հավատարմությունն ու երջանկությունը: Չինաստանում, հարսանեկան արարողությունները չեն կատարվում առանց այս ծաղկի առկայության:
- Քրիզանթեմներ – կարմիր կամ սպիտակ քրիզանթեմները խոսում են անկեղծ զգացմունքների մասին: Քրիզանթեմները խոսում են նաև հավատարմության և նվիրվածության մասին: Կան առասպելներ, որոնց համաձայն այս ծաղիկնամենից վառն է արտահայտում ամենամեծ սերը՝ մայրական սերը:
Սիրով՝ Flowers Home: