Սիրո տոներին ընդառաջ
Թերևս չկա այնպիսի մի զգացմունք, որը կարող է փոխարինել սիրուն: Այս զգացմունքը բազում ենթատեսակներ ունի՝ մայրական սեր, սեր ընկերոջ հանդեպ, առարկայական սեր, սակայն կա սեր, որ հաղթում է մնացած բոլորին իր ուժով և դրսևորումներով: Դա այն սերն է, որը զգում ենք յուրաքանչյուրս մեր կյանքի ինչ-որ մի փուլում, այն մարդու հանդեպ, ում հետ անց ենք կացնում մեր ողջ կյանքի մնացած մասը:
Կարծում ենք հենց այս մտքից ելնելով էլ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են տոներ, որոնք նվիրված են սիրուն: Մեր երկիրը նույնպես բացառություն չի կազմել: Սիրահարների տոն դարձած Սուրբ Վալենտինի մասին մենք արդեն խոսել ենք, իսկ այսօր կխոսենք նաև հայկական ծագում ունեցող Սուրբ Սարգսի մասին, որը համարվում է եկեղեցական ամենասիրառատ տոներից մեկը:
Այս տարի սիրո տոնը կամ, ինչպես ասում են, երիտասարդների օրհնության օրը նշվելու է փետրվարի 12-ին:
Դե, իսկ մեզ ի՞նչ է մնում:
Մեզ մնում է միայն օգնել բոլոր երիտասարդներին գտնել լավագույն ծաղկեփունջը իրենց սիրո տոնը զարդարողների համար:
Թե ինչ ծաղիկներ նվիրել սիրո տոնին, այդ մասին մենք արդեն խոսել ենք, ուստի այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ մատուցել ծաղկեփունջը՝ պահն ավելի տպավորիչ և հիշարժան դարձնելու համար:
- Գաղտնիք չէ, որ սրտաձև կոմպոզիցիաները նախատեսված են հենց սիրած էակի համար, ուստի այս օրերին լավագույն տարբերակ կարող են դառնալ հենց այս տարբերակները: Այն կարող է պարունակել վարդեր, պիոններ, քրիզանթեմներ, իսկ նուրբ երանգները կատարելապես կընդգծեն ձեր մեջ ապրող գեղեցիկ զգացմունքները:
- Կարող եք ընտրել նաև յուրահատուկ և անսովոր փաթեթավորված ծաղկեփունջ կամ կոմպոզիցիա: Այն ոչ միայն շքեղ կլինի իր տեսքով, այլև ավելի հարմարավետ կլինի ամբողջ օրվա ընթացքում ձեր գեղեցիկ ընկերը դառնալու համար:
- Ծաղիկների հետ որևէ նվեր մատուցելը նույնպես ընդունված մշակույթ է: Նուրբ և գեղեցիկ ծաղկեփնջի հետ Ձեր սիրելիին կարող եք նվիրել փափուկ խաղալիքներ և իհարկե գունավոր փուչիկներ:
Չենք կարող չխոսել նաև ծաղկի հասցեատիրոջ բնավորության և նախասիրությունների մասին: Աղջկա խառնվածքն ու բնավորությունը կարող են հեշտությամբ պատմել, թե ինչպիսի ծաղիկները նրան ավելի մեծ էմոցիաներ կհաղորդեն:
- Նորաձևությանը զոհ գնացող, կամ, ինչպես ասում են գլամուրային աղջիկներին միանշանակ դուր կգնամ էկզոտիկ, անսովոր ծաղկեփնջերը: Ձեր առաջադրանքն է ընտրել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա Ձեր սիրելիին տարբերվել մնացած բոլոր աղջիկներից՝ իրեն բաժին հասած ծաղկեփնջով:
- Քնքուշ և ռոմանտիկ աղջիկների համար կարող եք գտնել այնպիսի ծաղկեփունջ, որը կասոցացնեք Ձեր սիրելիի հետ: Այն կարող է լինել նրբության և ճոխության իդեալական համադրություն:
- Չքնաղ լեդիներին կարող եք նվիրել վարդերից ստեղծված որևէ ծաղկեփունջ կամ կոմպոզիցիա: Ալ կարմիր վարդերը ինչպես միշտ կարող են դառնալ հաղթանակած ընտրությունը:
- Շատ երիտասարդ աղջնակները ուրախ կլինեն ցանկացած տարբերակից, սակայն կարող եք ընտրել ավելի նուրբ և երիտասարդության շունչ ունեցող ծաղկեփունջ նրա ժպիտն ավելի երկար վայելելու համար:
Մնացել են հաշված օրեր, այնպես որ շտապեք ընտրել այն լավագույն տարբերակը, որը պետք է առանց ավելորդ խոսքերի պատմի Ձեր սիրելիին Ձեր ուժեղ սիրո և անկեղծ զգացմունքների մասին: Իսկ մեր ֆլորիստների կողմից ստեղծված մեծ տեսականին կօգնի Ձեզ ավելի արագ և կատարյալ ընտրություն կատարելու հարցում:
Սիրով Ձեր՝ Flowers Home: